Իրավունք 13:44 29/07/2019 Հայաստան

Վիկտոր Սողոմոնյան. Չեմ կասկածում, որ ՄԻԵԴ վճիռները լինելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման մեկ տարվա ընթացքում  վարույթն իրականացնող մարմնի, գլխավոր դատախազության և դատարանների կողմից թույլ տրված խախտումները։

Սողոմոնյանը դրանք որակեց կոպիտ։ Նախապես պատրաստած ցանկում ընդգրկված է 29 խախտում, ինչպես վստահեցրեց Սողոմոնյանը, ցանկն ամբողջական չէ, առանձին խախտումներ իրենց մեջ պարունակում են նյութական ու դատավարական նորմերի բազմաթիվ խախտումներ։

«Փաստերը շատ են, եթե ես կարդամ ու սկսեմ մեկնաբանել, ասուլիսի ողջամիտ ժամկետներից դուրս կգամ։ Սակայն այս ամենի մեջ անկյունաքարայինն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը երբևէ չի պարզաբանվել, երբևէ։ Դրանում առկա և մատնաշնված անորոշ ձևակերպումները երբեք չեն հստակեցվել ոչ քննիչի, ոչ էլ դատախազի կողմից»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ մեղադրանքի պարզաբանման պահանջ եղել է Ռոբերտ Քոչարյանի ու նրա պաշտպանների կողմից։

Նա անդրադարձավ այն մեղադրանքներին, որ եղել է զինված ուժերի ապօրինի օգտագործում, պնդեց՝ դա եղել է օրինական, և մեկ անգամ չէ, որ ապացուցվել է և հրապարակային դատավարության, և տարբեր բանավեճերի ընթացքում։

«Սակայն մեղադրական կողմը շարունակում է համառել։ Բայց եթե նույնիսկ մենք ենթադրենք, որ զինված ուժերն օգտագործվել են ապօրինի, ապա որևէ օրենք, սահմանադրության որևէ նորմ չի մատնանշվում, որ դա նշանակում է  սահմանադրական կարգի տապալում։ Ի դեպ, քանի խոսում ենք զինված ուժերից, տանկեր, որոնց թրթուրների տակ ընդդիմադիր երևույթներ են ճզմվել, քաղաքում ընդհանրապես չեն եղել։ Սա Նիկոլ Փաշինյանի հերթական սուտն է»,-ասաց Սողոմոնյանը։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի պատճառներին, Սողոմոնյանն ընդգծեց, այս գործի հիմքում դրված է կեղծիք։

«Դրված է տերպետրոսյանական հայտնի հայեցակարգը, որ չար ուժերը տանկերը հանեցին իր դեմ, ինքը հաղթել էր, սակայն չթողեցին, որ ինքը դառնա հանրապետության նախագահ։ Սա կեղծիք է, որը տարբեր դրսևորումներ է ունեցել տարիներ շարունակ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից։ Անցած տարի՝ հուլիսի 3-ին, երբ ես ծանոթացա ՀՔԾ հաղորդագրությանը, հիշում եմ, որ ինձ բռնեցի մտքի վրա, որ ծանոթ տեքստ եմ կարդում։ Բացեցի Տեր-Պետրոսյանի ելույթները 2008 թվականի մայիսին և տեսա բացարձակ նույն ձևակերպումները։ Կարող եք բացել կարդալ ու տեսնել, թե որտեղից է օգտվել մեր ՀՔԾ-ն։ Կամ այնպես տարված եղել այդ փիլիսոփայությամբ, որ բառերն ինքնաբերաբար այդպես դասավորվել են»,-ասաց Սողոմոնյանը։

Նա համոզված է, նաև պարզ է համարում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հեռանկար չունի։

«Պարզ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվելու և արդարացվելու է։ Որ մենք որպես պետություն բազմաթիվ հարվածներ ստացանք, դա էլ է պարզ։ Չի կարող նախկին նախագահի ապօրինի հետապնդումը անհետևանք մնալ երկրի համար։ Դա բացառված է։ Տեսնում ենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ունեցել ենք ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը։ Ունենալու ենք ՄԻԵԴ վճիռները, չեմ կասկածում, որ դրանք լինելու են Ռոբերտ Քոչարյանի օգտին։ Չեմ կասկածում, որ այս ամենը հաղթահարելու ենք, իհարկե կորուստներով։ Կորուստներից չեմ կարող չնշել բարոյական կողմը, որտեղ մենք փաստորեն պետք է խոստովանենք, որ ապօրինի կալանքի տակ է գտնվում մարդ, ով ղեկավարել է Ղարաբաղը պատերազմի տարիներին և որտեղ հաղթանակ է տարել։ Մենք մոռանում ենք, որ կալանքի տակ է այն մարդը, ով ղեկավարել է Հայաստանն ու աննախադեպ տնտեսական հաջողություն է գրանցել։ Սա նաև վատ ազդեցություն է ունենալու սերունդների վրա, բայց դե ինչ եղել- եղել է, չենք կարող փոխել։ Միակ բանը, որ կարող ենք փոխել, ապօրինի հետապնդման շուտափույթ դադարեցումն է։ Ես կարծում եմ, որ իշխանության գործելաոճը՝ միչև վերջ տանելու ու նոր կորուստներ ունենալու, այս դեպքում պետք է վերանայվի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}