Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին գիշերը բերման էին ենթարկել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են Ռ.Քոչարյանին ազատ արձակել։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2018 հուլիսի 28-ին, առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, բավարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։
Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ իրեն և ևս երեք հոգու երեկ գիշերը ժամը 3-ին Մաշտոց-Թումանյան խաչմերուկից բերման են ենթարկել։
«Մեր նկատմամբ կիրառել են բիրտ ուժ, անհիմն բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։ Քաղաքացիական հագուստով անձիք հարձակվեցին մեզ վրա, ուժ կիրառեցին, ստիպողաբար նստացրեցին մեքենաներն ու տարան ոստիկանության Կենտրոնի բաժին»,- ասաց նա։
Գ. Բաղդասարյանի խոսքով, իրենց չեն ներկայացրել իրենց բերման ենթարկելու իրավական հիմքերը, իսկ ոստիկանության բաժանումունքում ասել են, որ անօրինական գործունեություն են ծավալել։
«Երբ բերման ենթարկած ոստիկանները բացատրություն գրեցին, նշել էին, որ մեզ բերման են ենթարկել, քանի որ չենք ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին»,- նշեց նա։
Ռ. Քոչարյանի աջակցի խոսքով, իրենք իրենց գրասենյակում պատրաստել էին պաստառներ, ցանկանում էին դնել մեքենան՝ պատրաստվելու այսօրվա ակցիային։
«Թե որտեղից էին նրանք տեղյակ ու այդ ժամին հարձակվել էին մեզ վրա, փորձում էին առգրավել, ըստ էության, այդ պաստառները, պարզ չեղավ։ Ոստիկանության գործունեությունը միտված էր նրան, որ մեր աչքը վախեցնեին։ Բայց մենք շարունակելու ենք մեր գործը»,- ասաց նա։
Փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց, որ երբ տեղեկացել է, որ իր ընկերներին բերման են ենթարկել, ներկայացել է Կենտրոնի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանց նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։
Նրա խոսքով, «Նոր Հայաստանում» մարդիկ իրենց համար զբոսնում էին, ոստիկանությունը բիրտ ուժ է գործադրել նրանց նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Սողոմոնյան. Մեկ տարի անց կրկնում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար
- Ապօրինությունների 12 ամիսները
- Հովհաննես Խուդոյան. Մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի գործով տեսանք բոլոր հնարավոր խախտումները
- Non bis in idem-ի մեկտարյա շրջապտույտը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան