Beeline-ի աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին կմրցեն 120 ստարտափներ աշխարհի տարբեր երկրներից
Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է չորրորդ ամենամյա վրանային «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը, որին մասնակցում են 120 ստարտափներ Հայաստանից և աշխարհի 45 երկրներից։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Սամմիթի շրջանակում Հայաստան են ժամանել 100-ից ավել մենթորներ և հաջողակ ձեռներեցներ, վենչուրային և հրեշտակ ներդրողներ, ովքեր 7 օրերի ընթացքում իրենց փորձով կկիսվեն մասնակից ստարտափների հետ, հանդես կգան դասախոսություններով և կօգնեն բացահայտել արագ զարգացման գաղտնիքներն ու միջազգային շուկաներ դուրս գալու լավագույն ճանապարհները:
Մասնակիցների ծանոթությանն ու ստարտափների ներկայացմանը հաջորդեց պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին նաև միջոցառման կազմակերպիչները, գործընկերներն ու հովանավորները։
Այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100.000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար, ինչպես նաև լինելու է 100.000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2-3 ստարտափներում։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1.000.000 ԱՄՆ դոլարի ներդրումային համաձայնություն։
Դիմելով մասնակիցներին` «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը նշեց, որ Սամմիթը տարեցտարի ավելի մեծ և ընդգրկուն դառնալով նպաստում է ստարտափների առաջխաղացմանն ու թիմերի կայացմանը: Այն հնարավորություն է տալիս թիմերին համախմբվելու և իրենց փորձության ենթարկելու:
«Սա առաջին տարին չէ, որ մենք մասնակցում ենք այս հիանալի նախաձեռնությանն ու միայն դրական արձագանքներ ենք ստանում: Սա Հայաստանում ստարտափ էկոհամակարգի կայացման համար շատ կարևոր իրադարձություն է, այն ձևավորում է անհրաժեշտ ծանոթություններ ու կապեր, տալիս նոր գիտելիքներ և ներդրողների հետ հանդիպելու իրական հնարավորություններ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը վրանային ստարտափ հավաք է, որը միավորում է սկսնակ ձեռներեցների, ներդրողների և ՏՏ էկոհամակարգի այլ ներկայացուցիչների` ստեղծելով աննախադեպ ոչ ֆորմալ միջավայր` կրթության, բիզնես կապերի հաստատման և ներդրումային գործարքների համար:
Beeline-ը միջոցառման ռազմավարական գործընկերն է և արդեն երրորդ տարին է հանդես գալիս որպես սամմիթի աջակից։
Սևան Ստարտափ Սամմիթը կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Գրանատուս Վենչուրս»-ի կողմից՝ մասնավորապես «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» նախաձեռնության մաս է:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի և Թումոյի համագործակցության շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ տեխնոլոգիական աշխատարան
- Beeline ստարտափ ինկուբատորը մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները
- Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
- Beeline-ն անցկացնում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիա
- Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը
- Beeline-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում
- Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ԹՈՒՄՈ Գյումրիում ներկայացրեցին «Արվեստանոց» ցուցադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան