Մեգան Մարքլը դարձել է Vogue ամսագրի խմբագիրը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ դքսուհի Մեգան Մարքլը, դարձել է Vogue ամսագրի հրավիրյալ խմբագիրը։ kp.ru-ի հաղորդմամբ, այս մասին Ինսթագրամում գրել է բրիտանական հրատարակչության գլխավոր խմբագիր Էդվարդ Էննինֆուլը։ Նա նշել է, որ Մեգանը թագավորական ընտանիքի առաջին ներկայացուցիչն է, որը հրավիրվել է այդ պաշտոնին։
Ամսագրի սեպտեմբերյան համարը Մեգանը նվիրել է ուժեղ կանանց, որոնք մշտապես զարգանում են և փոխում աշխարհը դեպի լավը։ Հենց նրանց դիմանկարներն են ներկայացված ամսագրի շապիկին։
Այդ համարի հերոսներին Մեգանն ընտրել է անձամբ։ Նրանց թվում են մոդել Ադվոա Աբոան, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը, դերասանուհիներ Սալմա Հայեքն ու Ջեյն Ֆոնդան, ակտիվիստուհի Գրետա Տունբերգը։ Ամսագրի շապիկին 15 կնոջ դիմանկար է, սակայն կա նաև 16-րդ վանդակը, որը ներկայացված է հայելու տեսքով։ Խմբագիրների մտահղացմամբ, դատարկ վանդակը խորհրդանշում է, որ ցանկացած կին իր ձևով է փոխում աշխարհը դեպի լավը, այդ պատճառով արժանի է տեսնել իրեն այդ ամսագրի շապիկին։
Հատուկ այդ համարի համար Մեգան Մարքլը նույնպես մի քանի անսպասելի հյուրերից հարցազրույցներ է վերցրել, այդ թվում նաև ԱՄՆ նախկին նախագահ Միշել Օբամայից, Նոր Զելանդիայի վարչապետից, նույնիսկ իր ամուսնուց՝ արքայազն Հարիից։
Մեծ Բրիտանիայում ամսագիրը վաճառելու է օգոստոսի երկրորդ կեսից։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան