Թուրքմենստանի քաղաքացիներին ձերբակալում են նախագահի մահվան մասին խոսելու համար
Թուրքմենստանի առնվազն երեք քաղաքացի է ձերբակալվել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրեր տարածելու մեղադրանքով։ news.mail.ru-ի հաղորդմամբ, այս մասին գրել է թուրքմենական լրտավամիջոցը։
Ուժային կառույցները երկրի մայրաքաղաք Աշխաբադում և շրջաններում անցել են ուժեղացված ծառայության՝ պայքարելով պետության ղեկավարի մահվան կամ վատ առողջության մասին կեղծ տեղեկությունների դեմ։
«Երկրում իրավիճակի ապակայունացմանը նպաստող լուրերի» տարածման համար ձերբակալվել է «Թուրքմենթելեկոմի» մասնաճյուղերից մեկի աշխատակից, ջրային տնտեսության աշխատակից ու համատիրության աշխատակցուհի։
Հիշեցնենք, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին լուրեր էին տարածվել հուլիսի 20-ին։ Այնուհետև «մահվան» լուրը տարածած քաղաքագետը ներողություն էր խնդրել և հայտնել, որ Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկատվությունը չի հաստատվել։
Հուլիսի 25-ին Թուրքմենաստանի նախագահը իր մահվան մասին լուրերից հետո առաջին անգամ հայտնվել էլ տեսախցիկների առջև։ Նաև երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ՝ շնորհավորելով նրան ծննդյան առիթով։