Երկրպագուն կոտրել է Զեմֆիրայի «Մերսեդեսը»
Մոսկվայում Զեմֆիրայի երկրպագուն կոտրել է երգչուհու մեքենան։ kulturomania.ru-ն, հղում անելով «112» Թելեգրամ-ալիքին, գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։ Ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Գլեբ Սերեբրյակովին, որը կոտրել է երգչուհու Mersedes մակնիշի մեքենայի դիմապակին։ Մեքենան կայանված է եղել Զեմֆիրայի տան բակում։
Հարցաքննությունից հետո կասկածյալն ազատ է արձակվել երկրի չհեռանալու ստորագրությամբ։ Զեմֆիրայի ներկայացուցչից և իրավապահներից դեռևս տվյալ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։