Փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը
Փաստաբանների պալատը պատրաստվում է դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը ներկայացնել պալատի խորհրդի քննարկմանը։
«Դատական իշխանության (այդ թվում՝ դատավորների) անկախությունն ապահովելը պետք է լինի պետության քաղաքական առաջնահերթություններից և փաստաբանությունը կարող է լիարժեք գործել միայն անկախ և անկողմնակալ դատարանի առկայության պայմաններում:
Հաշվի առնելով հանրային հարթակներում (այդ թվում՝ փաստաբանների կողմից) ներկայացված մտահոգությունները, փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը:
Որոշ ուսումնասիրություններից հետո այդ հարցը կներկայացվի Փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը»,-նման հայտարարություն է տարածել պալատը։
Հարակից հրապարակումներ`
- Վարոսյան. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը
- Փաստաբան. Հրապարակային հայտարարում ենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կան և թմրանյութեր, և զենքեր
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Անգամ Քոչարյանի գործով միջնորդություններն են տարել
- Հայկ Ալումյան. Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին