Հուրգադայից ևս մեկ հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը վերահաստատում է, որ հուլիսի 29-ի Հուրգադա-Երևան OTF 3701 չվերթը տեղի է ունենալու Եգիպտոսի ժամանակով 03։00-ին։ Միաժամանակ դեսպանատունը հայտնում է, որ օգոստոսի 1-ի և 5-ի ORANGE2FLY (A&R տուրօպերատոր) ընկերության տոմսեր ունեցող ուղևորների համար կազմակերպվելու է ևս մեկ հատուկ չվերթ օգոստոսի 1-ին։
Չվերթի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները դեսպանությունը կտրամադրի լրացուցիչ։
«Զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորված հանգիստը և պարբերաբար հետևել մեր ֆեյսբուքյան էջին։ ՀՀ դեսպանության թեժ գիծ. +201207050580 +201225330432 էլ. փոստ. [email protected]»,-նշում են դեսպանությունից։
Հարակից հրապարակումներ`
- Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու վերադառնալ Երևան
- Եգիպտոսում ՀՀ դեսպանություն. Հուրգադայաում մնացած ուղևորները թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Երևան
- Եգիպտոս չմեկնած քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց գումարները