ԲԴԽ-ն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու մասին
Հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։ Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդից:
«Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները»,- ասված է ԲԴԽ-ի տարածած հայտարարությունում:
Հարակից հրապարակումներ`
- Վարոսյան. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը
- Սիրանուշ Սահակյան. Դատավորը հետապնդվում է գործադիրին ոչ հաճո որոշում կայացնելուց հետո
- Փաստաբան. Հրապարակային հայտարարում ենք, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կան և թմրանյութեր, և զենքեր
- Հայկ Ալումյան. Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում
- Փաստաբան. Դատավորի համակարգչից Քոչարյանի գործի նյութերի առգրավումը լուրջ ազդակ է
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Դատավորի համակարգչից բացառապես առգրավել են այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին