«Զորաց քարերը» նոր տնօրեն ունի
«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Մարինե Ավանեսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցն արդեն ունի նոր վարիչ՝ Սպարտակ Սաֆրազյան։
Նա նաև տեղեկացրեց, որ այս տարի «Զորաց քարերում» դեռ պեղումներ չեն եղել, պետք է նախարարության կողմից հաստատվի։
«Ընթացակարգ է, արշավախումբը դիմում է նախարարության, իրենք բաց թերթիկ են տալիս, հաստատում են։ Չեմ կարող ասել, երբ կլինի»,- ասաց Մ. Ավանեսյանը։
Ի դեպ, նշենք, որ դեռ ամիսներ առաջ «Save Carahunge - Տեր կանգնենք Քարահունջին» ֆեյսբուքյան էջում օգտատերերը պարբերաբար իրենց դժգոհությունն էին հայտնում Աշոտ Ավագյանից, ներկայացնում, թե ինչեր են կատարվում հուշարձանի տարածքում, մասնավորապես քարեր են ներկվել, կրակ են վառել, ինչն անթույլատրել է։
Հարակից հրապարակումներ`
- «Հակահայկականությանը վերջ է դրվելու». Տեր կանգնենք Քարահունջին
- «Ամեն ինչը բարդել, որ փող չկա, դա էլ հնարավոր չէ»
- Փրկենք Քարահունջը պեղումների՞ց, թե՞ պրովոկացիաներից
- «Զորաց քարեր»-ում ունենք 2000 տարուց ավելի ներառող շրջան. հնագետ
- «Քարահո՞ւնջ», թե՞ «Զորաց քարեր». Մաթեմատիկոսը պնդում է, որ հուշարձանի նման ևս մեկ կառույց է հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին