Թուրքիայում հայկական եկեղեցին վերածվելու է թանգարանի
Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Գյուրունի շրջանի կենտրոնում գտնվող և 19-րդ դարի կառույց հանդիսացող հայկական եկեղեցին հայտնվել էր ամբողջովին քանդվելու վտանգի առջև։
Վերանորոգման համար ավելի վաղ հայտնել էինք, որ 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա է հատկացվել և սկսվել են վերանորոգման աշխատանքները։
Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հայկական եկեղեցին բացվելու է որպես թանգարան և ծառայելու է զբոսաշրջության զարգացմանն այդ տարածքում։
Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:
Հարակից հրապարակումներ`
- Ստամբուլում Վանի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է կազմակերպվել
- Գանձագողերը վնասում են Էրզրումի Սուրբ Մինաս հայկական եկեղեցին
- Մալաթիայի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները 5 տարի է` դադարեցված են
- Անկարայում պատմական հայկական եկեղեցին վաճառքի է հանվել
- Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին փոխհատուցում կվճարի
- Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ատելություն պարունակող բովանդակությամբ գրառումներն են արել
- Թուրքիայում վանդալիզմի հերթական դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ
- Թուրքական իշխանությունները գումար չեն հատկացնում հայկական եկեղեցու վերակառուցմանը