«Իսլամական պետությունը» վերածնվում է
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հեռու է պարտությունից և ուժերը հավաքում է նոր մասշտաբային հարձակումների համար։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, գրել է Al Masdar News-ը։
Նշվում է, որ վերջին երկու շաբաթներին ահաբեկիչները մեծացրել են և ավելացրել սիրիական կառավարական ուժերի դեմ հարձակումները Ալ-Մայդին քաղաքի և Դեյր-էլ-Զոր նահանգի մոտակայքում։
Սիրիական ուժային կառույցներից մատնանշել են, որ նման հարձակումները պատահական չեն, ԻՊ-ն վերակազմակերպվում է և պատրաստվում լուրջ արշավի, որպեսզի իր հսկողության տակ վերցնի տարածքի մի մասը։ Զինվորականները գիտեն գրոհայինների ծրագրերի մասին, բայց խնդիրը տարածաշրջանի աշխարհագրությունն է. գրոհայինների ձեռքի տակ են Դեյր-էլ-Զոր և Հոմս նահանգների լեռներն ու դատարկ շրջաններում քարանձավները։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում 10 օրում 450 խաղաղ բնակիչ է զոհվել
- Սիրիայում ականի պայթյունից երեխաներ են զոհվել
- ԻՊ-ն Աֆղանստանում ստեղծել է ահաբեկչական նոր «ցանց»