Շվարցենեգերն ու Ստալոնեն հրաժարվել են ծերանալ
Ամերիկացի երեք դերասան՝ Առնոլդ Շվարցենեգերը, Սիլվեստր Ստալոնեն և Դոլֆ Լունդգրենը հայտարարել են, որ չեն պատրաստվում ծերանալ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նման տեսագրություն է հրապարակվել Ստալոնեի Ինսթագրամի պաշտոնական էջում։
Դերասանների խոսքով, նրանք ուղղակի հրաժարվում են ծերանալ, քանի որ դա «այնքան տգեղ է»։ Ստալոնեն կատակել է, որ իր ձեռքն ավելի լավ տեսք ունի, քան Շվարցենեգերի դեմքը։ Սակայն Շվարցենեգերը չի համաձայնել ու ասել է, որ ինքը սքանչելի է։
«Այո, տեսեք, ինչ սիրունիկն եմ ես»,- ընդգծել է Շվարցենեգերը