Ջոնսոնը 120 մլն դոլար կծախսի «կոշտ» Brexit-ի գովազդի համար
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է երկրի՝ ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալու նախապատրաստության ընթացքում գովազդային արշավ իրականացնել: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով The Guardian-ին:
Նշվում է, որ խոսքը 100 մլն ֆունտի մասին է (120 մլն դոլար), որը պետք է ծախսվի առաջիկա երեք ամիսների ընթացքում:
Հստակեցվում է, որ շուտով կհրապարակվի «կոշտ» Brexit-ի նախապատրաստության լրացուցիչ ծախսերի պլանը՝ 1 մլրդ ֆունտի չափով, որի մեկ տասներորդը կհատկացվի գովազդային արշավին:
Ընդ որում, ինչպես նշվում է, դա կլինի երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ արշավը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին