Քաղաքական 13:40 29/07/2019 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Նոր փուլի հերթը

Հետհեղափոխական կարևոր և տրամաբանական  մի փուլ ավարտվում է։ Փորձել տալ գնահատականներ՝ նշանակում է մտնել սուբյեկտիվ կարծիքների անվերջանալի  հորձանուտ, այդ իսկ պատճառով մենք գնահատականների փոխարեն կփորձենք արձանագրել փաստերը։

Շատ արագ` առանց տեսանելի սահմանի, սկսվելու է հաջորդ փուլը։Անցումային փուլ չի լինելու. այդպիսին է հեղափոխության տրամաբանությունը,այդպիսին է տարածաշրջանը։ Հեղափոխական շոկը սահմանել է որոշակի ստանդարտներ, որոնցից ամենակարևորը պաշտոնյայի ինքնաընկալումն է։ Այլևս պաշտոնյայի մեջ մտել է վախը։ Նա այլևս չի մտածի պաշտոնավարման մի քանի տարում խոշոր ունեցվածքի տեր դառնալու և դրանով հպարտանալու մասին։ Պատժված լինելու վախը այլևս անշրջելի է։ Դրանով սահմանվում է պաշտոնյայի նոր կարգավիճակ։ Այս իշխանության մեջ էլ, հաջորդում էլ կլինեն մարդիկ, ովքեր կանտեսեն դա ու կարող է նույնիսկ  «պլստան», բայց դա չի լինի այլևս տոտալ անպատժելիության և տոտալ «նորմատիվային պահվածքի» դրսևորում։ Եվ սա շատ ավելի կարևոր է հաջորդ իշխանությունների համար։

Ես դիտմամբ կանգ չեմ առնում անցած փուլի բազմաթիվ նրբերանգների, սխալների, ձեռքբերումների վրա և հակառակը։ Դա չունի կիրառական նշանակություն։ Շատ ավելի կարևոր է այն մակրոպրոցեսների ճիշտ ընկալումը, որով սկսում ենք նոր փուլը։ Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երկու մեծ խմբի.

ա. Դատաիրավական պրոցեսներ
բ. Պետության մոդեռնիզացիան և առաջընթացը
Սրանք  զուգահեռ ընթացող զարգացումներ են՝  մեկը մյուսի վրա ունենալով  մեծ ազդեցություն։ Եվ հենց այս երկու պրոցեսներն են որոշելու մեր պետության տեսանելի հեռանկարը։ 

Դատաիրավական  Հայաստան
Իշխանության փոփոխությունից հետո սկսվեց  իրավական պոպուլիզմի բուռն փուլը. շատ արագ հետ կբերվեն թալանված միլիարդները, բոլոր աղմկահարույց գործերը արագ կբացահայտվեն, մարտի 1-ի գործը շաբաթներ անց արդեն «բացահայտվել էր», ով ումից 27 տարվա նեղացածություն ուներ՝ դիմում էր իրավապահներին՝ ակնկալելով «արագ և արդար»  պատիժ։ Լայն զանգվածների պարզունակ պատկերացումները, ցավոք, չհակակշռվեցին նոր իշխանության հիմնական դեմքերի՝ ավելի ծանրակշիռ և խորքային պատկերացումներով։  Այսօր արդեն պարզ  է դառնում, որ թալանված և կամ Հայաստանից դուրս բերված միլիարդները  չեն գալու Հայաստան ու չեն մտնելու բյուջե։ Դրանք Հայաստանի օգտին ծառայեցնելու համար լրիվ այլ մոտեցումներ էին պետք՝ ավելի գրագետ ու ավելի մտածված։

Բոլորը բոլորի վրա գործ տալու և թեժ գծերի մոլուցքը պարզվեց, որ որևէ կապ չունի իրավագիտակից քաղաքացու գաղափարի հետ։ Փոխարենը մենք ստացանք  բզկտված և բոլորը բոլորի դեմ չարացած հասարակություն։

Իհարկե, հեղափոխության առաջին  ամիսիների մթնոլորտից բան չի մնացել, երբ պետության լրահոսը հիշեցնում էր «02», որտեղ իրավապահների դոմինանտությունը ճնշող էր։ Միայն ամիսներ հետո կհանդարտվի ու պարզ կդառնա, որ դրա 90 տոկոսը բլեֆ էր՝ զանգվածների վրա ազդելու պարզունակ հնարք։  Այդ ամիսներին էր, որ իրավապահների առաջին դեմքերն ամեն օր «սենսացիոն բացահայտումներ» էին անում« Հ1»-ի և «Ազատության» եթերում, ու ամիսներ անց պետք է պարզվի, որ դրանք, ճշնող մեծամասնությամբ, ջուր էին, մասնագիտական առումով՝ լուրջ իրավապահներին, լուրջ քննիչներին, լուրջ դատախազներին անվայել պահվածք։ Հիմա հանդարտվել է, բայց նստվածքը հո մնացել է, և  նույն մարդիկ  շարունակում  են գործել։ Եթե մի պահ հիշեք, թե ինչ բացահայտումներ էին խոստացվում սկզբում, և համեմատեք ստացված արդյունքի հետ, զարմանալի չի թվա, որ այսօր կան դժգոհություններ, կա դիմադրություն, իսկ գիտակից շրջանակները հիասթափվել են։

Անկյունաքարային էր, իհարկե, մարտի 1-ի գործը։ Նոր իշխանությունը կարող էր իր համար որպես բրենդ ընտրել աշխատանքը, նոր գաղափարները, նոր նպատակները, երկրի նոր մթնոլորտը՝ թարմությունը և գաղափարների հեղեղը, սակայն փոխարենը՝ իրեն որպես բրենդ ընտրեց մարտի 1-ի գործը և  դարձավ դրա գերին։

Իրավապահ համակարգը շատ արագ հասկացավ նոր քաղաքական իշխանության նախասիրությունը և նրան մատուցեց մարտի 1-ի այսօրվա գործը։ Զրոյական հանրային վստահություն վայելող մի գործ, գրված  հապճեպ,  առանց լուրջ իրավական հիմքերի, մի քանի հոգու իրավական պարանոյայի հիման վրա։ Այս գործը չի ունենալու հեռանկար, չի ունենալու որևէ ազդեցություն երկրում մարտի 2-ի էջը բացելու համար։ Այն նոր թշնամանքի, նոր բարիկադների, նոր վրեժի, նոր ատելության ահռելի ռեսուրս է կուտակում միայն։ Լայն հասարակությունն, ի վերջո, չի կարող դառնալ երկու կողմերի գերին։ Գալու է մի պահ, որ ձևավորվելու է երրորդ կողմը՝ որպես հանրային արբիտր, ու դժվար հարցադրումներ ձևակերպի երկու կողմին էլ՝ ինչո՞ւ հնարավոր եղավ մարտի 1-ը, ո՞վ ինչ չարեց՝ դրանից խուսափելու համար։ Դա անպայման լինելու է, ու դրա համար ոչ ՀՔԾ է պետք լինելու, ոչ՝ ՍԴ, ոչ էլ քաղաքական տոքսիկ պատկերացումներ։ Կա արդյոք այսօր հնարավորություն՝ մի պահի կանգ առնել։ Ես ուզում եմ հավատալ, որ դեռ կա։ Ափսոս է երկրում նոր մթնոլորտի, նոր տրամադրությունների, զարգացման նոր հնարավորության բացթողումը։ 

Ամիսների ընթացքում էմոցիոնալ դատաիրավական պրոցեսներից մենք անցում ենք կատարել այսօրվա վիճակին։ Այս առումով մենք կարևոր ընտրության առաջ ենք. կամ գնում ենք իրավական ճանապարհով՝ հրաժարվելով քաղաքական սուբյեկտիվ  ցանկություններից, կամ՝ դատաիրավական բանդիտիզմի ճանապարհով։ Երկրորդ տարբերակի հավանականությունը  բավական մեծ է՝ հաշվի առնելով դատավորների վրա ճնշումները և, իհարկե, ՍԴ շուրջ ձևավորվող վիճակը։  Տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որը, երկրի դատական համակարգը բարեփոխելու անվան տակ, ձգտում է կառավարելի դարձնել այն՝ ծրագրավորելով հատուկ քայլեր, պսևդոճգնաժամեր, և այդ ամենը հրամցվում է վարկանիշային գործիչներին՝ հնչեցնելու համար։ Սա իրոք, բերելու է իրավական բանդիտիզմի՝ իր կարճաժամկետ, բայց ծայրահեղ վտանգավոր հեռանկարով։

Հայաստանն, անշուշտ, ունի դատաիրավական բարեփոխումների անհրաժեշտություն։ Բայց բարեփոխման հիմնական սկզբունքը հետևյալն է. դու պետք է խնդիրը դնես՝ փոխելու հին համակարգը և ոչ երբեք՝այդ հին համակարգը օգտագործես քո շահերի համար։ Համատեղել այս երկուսը հնարավոր չէ։ Եթե ՀՔԾ-ն ու դատախազությունն անում են քո ուզածը, ուրեմն նրանք արդեն բարեփոխված են, եթե դատարանները՝ ոչ, ուրեմն նրանք հինն են։ Սա ոչ մի կապ չունի իրական բարեփոխումների հետ , սա բերելու հրեշավոր հետևանքների՝ անձնական և համապետական։ Սահակաշվիլին իր բարեփոխումների առաջին փուլից հետո չդիմացավ գայթակղությանը և համակարգը ծառայեցրեց իր անձնական նպատակներին։ Որոշ ժամանակ անց նա վտարվեց երկրից, իսկ իր համախոհները հայտնվեցին բանտերում։

Կան հարցեր, որոնց  պատասխանների համար մենք ժամանակ չունենք։  Մենք ուզում ենք դատաիրավական համակարգի առողջացո՞ւմ, թե՞ լիակատար կառավարելի համակարգ, մենք ուզում ենք արդա՞ր, թե՞ դուրեկան վճիռներով դատարաններ, մենք ուզում ենք աշխատել ու զարգանա՞լ, թե՞ հանրությանը վաճառել նոր դատեր, մենք ուզում ենք հասկանալ մարտի 1-ը ու բացառել դրա կրկնությունը, հաշտ լինել երկրում, թե՞ ուզում ենք  բավարարվել ՀՔԾ-ի, դատախազության ստեղծած լեգենդներով և երկիրը մտցնել որևէ վստահություն չներշնչող դատական անվերջ ու անմիտ պրոցես։ Հանուն ինչի՞ և հանուն ո՞ւմ։ Այսօր չտրվի պատասխանը, կտրվի վաղը։

Ինչո՞ւ եմ կարևորում դատաիրավական պրոցեսը մեր երկրում։ Ես կնախընտրեի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնել պետության մոդեռնիզացիայի և զարգացման ծրագրերին։ Ամբողջ խնդիրն այն է, որ դատաիրավական պրոցեսները ուղղակի ազդում են երկրի զարգացման վրա։ Դրանք ձևավորում են զարգացման համար ամենակարևորը՝ մթնոլորտը։ Չի կարող երկրում լինել «իրավապահա -դատարանային մթնոլորտ»,  ու երկիրը զարգանա։ Չի կարող մի խումբ սրճարանում որոշի ՍԴ օպերացիան, ու երկիրը զարգանա 21-րդ դարի չափանիշներով։ Եթե նույնիսկ Հրայր Թովմասյանի տեղը ՍԴ նախագահ նշանակվի Ֆրանցիսկոս Հռոմի պապը, միևնույն է,ՍԴ-ն դրանից հետո արդեն չի կարող լինել օբյեկտիվ ու վստահություն ներշնչող։ Պետությունների զարգացման նախապայմաններում կան ավելի կարևոր գործոններ, քան կոնկրետ մարդկանց կամ մարդու պատկերացումներն ու ցանկությունները։

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Շարունակելի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}