Վիկտոր Սողոմոնյան. Այս քրեական գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ակնհայտ է համարում, որ որոշ մարդիկ փորձ էին անում պատրանք ստեղծել, թե քրեական գործում այնպիսի հանցագործություններ են, որ ազգը ցնցվելու է։
«ՀՔԾ-ին առընթեր մի փաստաբան կար, որ ահասարսուռ ձայնով օր ու մեջ ասում էր՝ գիտե՞ք ինչեր եմ կարդացել, ցնցված եմ, վախեցած եմ։ Հետո երբ գործի նյութերը հասու դարձան, արտահոսք եղավ, հետո տրամադրվեց պաշտպանական կողմին անկեղծ ասած այդպես էլ չգտանք, թե ինչի վրա էին այդպես ցնցվում այդ մարդիկ։ Բացարձակ սուտ էր»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա ընդգծեց, մեկ տարվա ընթացքում շահարկել են մարտի 1-ի զոհերի արյունը, կատարել ապօրինություններ։
«Այս գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները, ու որքան նրանք կարողանում են այս գործը բռնի ուժով առաջ տանել՝ այսինքն ապօրինություններ սանձազերծել, ճնշել դատավորներին»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան