Տիգրան Աբրահամյան. Եթե ժամանակին ադրբեջանական սադրանքները «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել
Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի շաբաթ առաջ անդրադարձել էի սահմանային իրավիճակին և նշել, որ ադրբեջանական կողմը երկու տասնօրյակ է սադրանքների տեղեկատվական նախապատրաստության փուլում է: Ցավոք, մեկ շաբաթ անց զոհ և վիրավորներ ունենք:
Այսօր էլ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի ուղղությամբ, հայկական կողմը, ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ է բացել, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Այս փուլում, Տավուշի և Վայոց ձորի ուղղությամբ, ադրբեջանական սադրանքները թեև վտանգավոր են, սակայն «մանյովրային» բնույթի են: Եթե ժամանակին դրանք «չմարվեն», ապա կարող են իրավիճակն առավել վտանգավոր հուն տեղափոխել, նաև սահմանագծի այլ ուղղություններ»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԳՆ. Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի՝ մարդկային զոհերի հանգեցնող սադրանքները
- Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է
- ԱԳՆ-ն առայժմ չի մեկնաբանում Տավուշի ուղղությամբ առաջացած լարվածությունը
- ՀՀ սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան