«Ժողովուրդ». Ինչի հետ է կապված Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցման որոշումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել: Մասնավորապես, Գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ և ներկայացրել քրեական գործով ապացույցները:
«Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգորյանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարևոր դրվագ է հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն, քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը: Մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել և նիստ է անցկացրել այդ օրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին