Մանվել Գրիգորյանի պաշտպան. Եղածը սադիզմ է
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները նախատեսված ժամկետում՝ հուլիսի 25-ին, այցելել են «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժում ստացող Մ. Գրիգորյանին։ Փորձաքննության իրականացմանը ներկա են եղել նաև պաշտպաններից։ Լրագրողների հետ զրույցում ասաց Մ. Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։
Նա նշեց, որ ցանկալի է փորձաքննության եզրակացությունը չձգձգվի, սակայն իրենց կողմից ներկայացվել են լրացուցիչ հետազոտություններ հավաստող փաստաթղթեր, ինչը որոշակի առումով հանձնաժողովի աշխատանքի ծավալը մեծացրել է։
«Դեռ վաղ է պահանջներ ներկայացնել՝ դանդաղկոտության կամ արագ աշխատանքի հետ կապված։ Ծավալն, իրոք, մեծ է։ Մենք ասում ենք 30-ից ավելի հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը։ Երկրորդ տարին է հիվանդության պատմությունն անընդհատ բարդանում, ծանրանում է։ Իհարկե, եղածը սադիզմ է, այդ փորձաքննության անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայում էր, առանց փորձաքննություն նշանակելու էլ ակնհայտ էր, որ մեր պաշտպանյալը գտնվում է տարբերակված մոտեցման ներքո»,- ասաց փաստաբանը։
Ա. Մկրտչյանի խոսքով, բոլոր այն մեղադրյալները, որոնք գտնվել են նման վիճակում, առանց որևէ փորձաքննության նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել, ազատվել են։
«Եթե փորձենք խոսել զուգահեռներից, չկա նման քանակի ծանր շատ հիվանդություններ ունեցող անձ, որի համար արհեստական խոչընդոտ է ստեղծվել ու փորձաքննություն է նշանակվել։ Փորձաքննությունը քանի տևում է, այս ընթացքում էլ ավելի է վատթարանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը»,–ասաց պաշտպան Ա. Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազները միջնորդություն էին ներկայացրել՝ Մ. Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել էր միջնորդությունը։ Դատաբժշկական փորձաքննության կատարաման նպատակով ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, անդամներն են ՀՀ ոստիկանության բժշկական վարչության պետի տեղակալ Արմեն Կարապետյանը, առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի բարդ փորձաքննությունների բաժնի վարիչ Գագիկ Հարությունյանը և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի բժիշկ Հարություն Հեքիմյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին
- Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
- Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
- Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
- Մանվել Գրիգորյանի հարազատներին պատականող ընկերությունների աշխատողներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ
- Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատախազը դեմ է ներկայացված միջնորդությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան