Տոկիո-2020-ը նորարարական փոխադրամիջոցներ կունենա
Օլիմպիական խաղերի գործընկեր «Տոյոտա» ընկերությունը տրանսպորտային նոր միջոց է նախագծել հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար, որը նրանց կհասցնի Տոկոի-2020-ի ցանկացած մրցատեղի:
«Տոյոտան» իր կարգախոսի համաձայն` «Շարժունակություն բոլորի համար», տեխնոլոգիական նորարարություններ է ստեղծում: «Տոյոտան» մոտ 200 էլեկտրական փոխադրամիջոց կտրամադրի Տոկիո-2020-ին, որոնք կարող են մեկ լիցքավորմամբ 100 կմ հեռավորություն անցնել: Նոր տեխնոլոգիան կօգնի հասցնել արտանետումները շատ ցածր մակարդակի:
Հունիսին «Տոյոտան» ութ մեքենա էր նվիրել ՄՕԿ-ին, որոնք աշխատում են ջրածնով` առանց արտանետման:
Ավելի վաղ «Տոյոտան» ներկայացրել էր չորս ռոբոտ, որոնք օգնելու են մարզիկներին և այցելուներին Օլիմպիական խաղերի ընթացքում: