Մանվել Գրիգորյանն ազատ չարձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Աժ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի ներկայացրած խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Խորհրդակացական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը ներկայացրել էր միջնորդությունը՝ ընդգծելով, որ Մ.Գրիգորյանի առողջական վիճակը վատ է, հիվանդությունները գրանցում են բացականա դինամիկա։
Մեղադրող դատախազն առարկել էր՝ նշելով, որ ներկայացված փաստարկները միջնորդությունը բավարարելու համար հիմնավոր չեն, միջնորդությունը գրավով փոխարինելու համար փաստարկված չէ։
Արդեն մի քանի անգամ պաշտպանական կողմը ներկայացրել է միջնորդությունները՝ հաշվի առնելով Մ. Գրիգորյանի առողջական վիճակը, սակայն դատարանը մշտապես մերժել է միջնորդությունները։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու միջնորդություն ներկայացվեց
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Եղածը սադիզմ է
- ՊԵԿ-ը գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին
- Մանվել Գրիգորյանի կին. Այդպես է հարմար
- Դատաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովը կայցելի Մանվել Գրիգորյանին
- Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին ներկա է փորձագետը
- Պաշտպան. Մանվել Գրիգորյանի հանդեպ հատուկ վատ վերաբերմունք, բացասական ուղղվածություն կա
- Մանվել Գրիգորյանը դատարան չներկայացավ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան