Օրերս տեղի կունենա իսլամացված հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ստամբուլյան շնորհանդեսը
Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող վավերագրական ֆիլմի ստամբուլյան առաջին ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին «Ջեզայիր» սրահում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հանդիսատեսները հնարավորություն կունենան կարճ զրույց ունենալ ֆիլմի ռեժիսորների հետ:
«Թաքցված խաչ» վավերագրական ֆիլմի առաջին շնորհանդեսը տեղի էր ունեցել հունիսին Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնում:
Ֆիլմի մասին
«Թաքցված խաչ» վերնագրով ֆիլմը պատմում է 1915-ին ու դրանից հետո Էղիլում ապրած հայերի ճակատագրի մասին՝ ավելի շատ կենտրոնանալով մահմեդականացված հայերի ինքնության ճգնաժամի, ցեղասպանությունից հետո նրանց կրած հոգեկան տրավմաների ու իրենց սերունդներին պատմած պատմությունների վրա:
«Թաքցված խաչի» ռեժիսորներն են լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը: Ֆիլմի նկարահանումների շրջանակում հեղինակները հանդիպել ու խոսել են մուսուլմանացված հայերի 1-ին սերունդը համարվող 75-ից բարձր տարիքի մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ: Հեղինակները պատմությունները են լսել նաև մուսուլմանացված հայերի 2-րդ սերնդից, որոնց տարիքային խումբը 40-ից բարձր է:
Ֆիլմի երաժշտության հեղինակել է արվեստագետ Սասա Սերափը:
Հարակից հրապարակումներ`
- «Թաքցված խաչ». Թուրքիայում իսլամացված հայերի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում
- «Փաստեր բռնի իսլամացված հայերի վերաբերյալ` Թալեաթ փաշայի օրագրում»