Սոչիում ամերիկյան թռչող խավարասերներ են հայտնվել
Ռուսաստանի Սոչի քաղաքի փողոցներում հայտնվել են թռչող ամերիկյան խավարասերներ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Միջատի մարմնի երկարությունը 5 սմ է, իսկ բեղիկներով հասնում է 9 սմ-ի։ Նրանք հաճախ ծառայում են որպես սնունդ մողեսների ու օձերի որոշ տեսակների համար։
«Այս միջատները համարվում են վտանգավոր վնասատուներ, քանի որ դրանք վարակներ են տարածում և կարող են ալերգիա առաջացնել» -նշել են Սոչիի ազգային պարկից:
Բացի այդ, նրանք փչացնում են ապրանքը և նյութերը այն շենքերում, որտեղ բնակություն են հաստատում:
«Չինաստանում ամերիկյան միջատը ստացել է «շատ համառ փոքրիկ վնասատու » մականունը», - նշում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում