«Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է Beeline ստարտափ ինկուբատորը
Սևանի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ»-ի շրջանակում մասնակիցների հետ մենթորային հանդիպում է ունեցելնաև Seven Smarts ընկերության հիմնադիր, Beeline ստարտափ ինկուբատորի մենթոր Արտավազդ Սոխիկյանը:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ արտավազդ Սոխիկյանը մեծ փորձ ունենալով միջազգային շուկայում՝ արդեն 2 շրջափուլ Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հետ անհատական հանդիպումներ է ունենում, որպես մենթոր՝ աջակցում գլոբալ շուկա մուտք գործելու հարցում։ Սևան Ստատափ սամմիթ 2019-ում նա մասնակից թիմերին կներկայացնի իրենց նորարար բիզնեսի զարգացման ուղղությունները, ինչպես նաև հանդես կգա որպես ժյուրիի անդամ։
Օգոստոսի 31-ին «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպում են ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը և «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։
Նրանք կլսեն ստարտափների ելույթները, խորհուրդներ կտան ներկայացման բովանդակության և բիզնեսի զարգացման ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև կկիսվեն տպավորիչ խոսքով ներկայանալու գաղտնիքներով։ Մենթորները կօգնեն շուկայի ճիշտ հետազոտություն անել, հետաքրքիր ձևաչափով ներկայանալ մրցույթների ժամանակ և հաղթել գլխավոր մրցանակները։
«Beeline ստարտափ ինկուբատորը գործում է արդեն երկրորդ տարին և սա մեր ինկուբատորի երկրորդ մասնակցությունն է «Սևան ստարտափ սամիթ»-ին: Վստահ եմ, որ միայն ակտիվ մասնակցությունը թույլ կտա այս ոլորտի փորձագետներին ու բոլոր ներկայացուցիչներին անհրաժեշտ կապեր ստեղծել, գիտելիքներ ստանալ և ի վերջո զարգացնել մեր երկրում ստարտափ էկոհամակարգը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։
Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան ստարտափ սամիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին կմրցեն 120 ստարտափներ աշխարհի տարբեր երկրներից
- Beeline-ի և Թումոյի համագործակցության շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ տեխնոլոգիական աշխատարան
- Beeline ստարտափ ինկուբատորը մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները
- Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
- Beeline-ն անցկացնում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիա
- Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը
- Beeline-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում
- Beeline-ը զբոսաշրջիկներին 4G Wi-Fi մոդեմներ կտրամադրի
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին