ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:55 30/07/2019

«Կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին։

- Իշխանությունը չունի զարգացման հստակ հայեցակարգ: Ի՞նչ եք մտադիր հակադրել «մերկ» ամբոխահաճությանը (պոպուլիզմին), այլ կերպ ասած` ինչո՞վ է հիմնավորված քաղաքականություն վերադառնալու` Ձեր հայտը: Պետությանն անհրաժեշտ է զարգացման կենսունակ նախագիծ, մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ կլինի վաղը երկրի հետ, չէ՞ որ ժամանակն աշխատում է ոչ միայն վարչապետի, այլ նաև Հայաստանի ու Արցախի դեմ:
- Կառավարչական փորձ, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման հայեցակարգային ծրագիր և կառավարիչների պրոֆեսիոնալ, կանխատեսելի թիմ: Պետական մեքենան պետք է աշխատի ժամացույցի պես, ընդ որում` հասարակության համար ըմբռնելի ռեժիմով: Առանց դրա պարզապես անհնար է երկրի հաջող արդիականացման, բարեփոխումների և արդյունավետ կառավարման իրականացումը: Ես Ղարաբաղում ու Հայաստանում նախագահելու հաջողված փորձ ունեմ: Վերջին 10 տարիներին եղել եմ տնտեսության ամենատարբեր բնագավառներում աշխատող խոշոր ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Այնպես որ` ռազմական ու պետական շինարարության, սոցիալ-տնտեսական մասշտաբային բարեփոխումների իրականացման եզակի փորձ ունեմ, ինչպես նաև ժամանակակից բիզնեսի մեխանիզմների գործադրման ընկալում: Հայաստանում շա՞տ են արդյոք նման փորձ ունեցող մարդիկ:

- Հասարակության մի մասի համար ընդդիմություն լինելը Քոչարյանի հետ լինելն է, հակառակ պարագայում` իշխանությունների ապօրինություններին դիմադրելը արդյունավետ չի համարվում: Որքա՞ն եք մտադիր հետևել սպասողական մարտավարությանը և ո՞ր պահին կհնչեցնեք Ձեր պատկերացումները ընդդիմության կոնկրետ ձևաչափի մասին, որի նպատակն է լինելու ձևավորել «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակը: Հայտնի է, որ խորհրդարանում ընդդիմություն, որպես այդպիսին, չկա, և գործունակ այլընտրանքային քաղաքական բևեռ կարող է ձևավորվել Ձեր մասնակցությամբ ու Ձեր շուրջը:
- Կարծում եմ` «կոնսենսուս մինուս մեկ»-ը, որպես գաղափար, արդեն ձևավորվել է քաղաքական դաշտում: Բոլորը տեսնում են, որ պետական ապարատը ծառայում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերին, այլ մեկ մարդու բնազդներին ու քմահաճույքներին, որ բխում են նրա` ծայրահեղ պարզունակ աշխարհայացքից: Իշխանությունների պարզունակության և ֆունկցիոնալ իմպոտենցիայի մասին այսօր խոսում են բոլորը: Այսինքն` ընդդիմության դաշտում համախմբման համար բարեբեր հող կա: Սակայն չեմ կարծում, որ համախմբման միասնական կենտրոնը կստեղծվի միանգամից: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժով մի քանի կենտրոններ կլինեն, սակայն դրանց միջև ակտիվ համագործակցություն կապահովվի։ Ընդ որում` հենց այդտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ մտավոր հատվածը: Այդ գործընթացներում ես կարևոր օղակ կլինեմ, սակայն ամենևին ոչ` միակը: Երկրին հարկավոր է առողջ ուժերի լայն համախմբում: Այդ գործընթացն անպայման կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, այլապես` այն կկորցնի իր ընտրազանգվածը: Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման և գործընկերության ձևավորման գործընթացը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ:

- Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում առկա ոչ ստանդարտ իրավիճակը պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ դեպքում` «ներքևից» դժգոհությունը կարող է հանգեցնել այն բանին, որ իշխանության հարցը դարձյալ կլուծվի փողոցում, և մի պոպուլիստի փոխարեն իշխանության կգա մեկ ուրիշը: Ինչպե՞ս կանխել այդ վտանգը:
- Կարծում եմ` իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Կառավարման այս որակով ներկայիս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընտրողը լիուլի կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի պահանջկոտ կլինի ընտրություն կատարելիս: Սովորաբար, ձախողված պոպուլիստներին փոխարինելու են գալիս փորձառու, կրթված և հավասարակշիռ պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

- Վրացական տնտեսության մեջ թուրք-ադրբեջանական գործոնի դերի մեծացումը և ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերություններում բարդությունները նոր որակի մարտահրավերներ են պարունակում Հայաստանի և Արցախի ապագայի համար: Տարածաշրջանը փոփոխվում է` սևեռելով գերտերությունների ուշադրությունը: Մեր երկիրը պատրա՞ստ է արդյոք դիմակայել այդ մարտահրավերներին, թե՞ մենք վերջնականապես կարող ենք կորցնել զարգացման հնարավորությունը:
- Պետք է ինքերս մեզ շիտակ հարցնենք` ի՞նչ է հարկավոր Հայաստանին մեր տարածաշրջանում ազդեցիկ խաղացող դառնալու համար: Ինչո՞վ ենք մենք հետաքրքիր, որո՞նք են մեր առավելությունները հարևանների համեմատ: Որտե՞ղ են մեր խնդիրները: Ազնիվ պատասխանը հաստատ սփոփիչ չի լինելու:Մենք սեղմված ենք 4 երկրի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեղմ ասած, լավ չեն: Իրանն ԱՄՆ-ի սև ցուցակում է, պատժամիջոցների մշտական ճնշման տակ: Վրաստանն ակտիվորեն ձգտում է դեպի այն աշխարհաքաղաքական դաշինքը, որը հակամարտում է Հայաստանի անդամակցած դաշինքի հետ, որից էլ մենք աշխարհագրորեն կտրված ենք Վրաստանի տարածքով: Ունենք ոչ մեծ, ծերացող բնակչություն` կայուն վատթարացող ժողովրդագրական իրավիճակով, ինչը զրկում է մեզ մասշտաբային տնտեսության էֆեկտից: Չորս հարևանից երկուսի հետ խնդրահարույց հարաբերությունները հնարավորություն չեն տալիս դառնալու տարածաշրջանային լիբերալ հարթակ տարատեսակ ծառայությունների լայն սպեկտրի համար: Մենք չունենք զգալի բնական պաշարներ, որոնք կհետաքրքեն խոշոր վերազգային կորպորացիաների: Մեր տարածքը մեծ չէ, և նոր հաղորդակցուղիները հեշտությամբ կարող են շրջանցել են մեզ: Առկա տրանսպորտային խնդիրներն ազդում են արտադրանքի ինքնարժեքի վրա և մեծապես նեղացնում արդյունաբերական զարգացման հնարավոր սեգմենտները: ԽՍՀՄ-ից ժառանգված` տեխնիկապես գրագետ մարդկային կապիտալը, որն անհրաժեշտ է գիտելիքահեն արդյունաբերության զարգացման համար, անվերադարձ մսխվել է: Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը կրճատման նկատելի միտում ունի: Սփյուռքը ձուլվում է բնակության երկրներում ինչպես երկրորդ և երրորդ սերունդների օբյեկտիվ շարժառիթների, այնպես էլ գլոբալացման ճնշման տակ ազգային գաղափարի էրոզիայի պատճառով: Նույն պատճառներով թուլանում են հայկական համայնքների ինքնակազմակերպման ավանդական ինստիտուտները: Ավելացրեք դրանց Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդիրը:Սա երկրի առջև ծառացած մարտահրավերների` դեռևս ոչ ամբողջական ցուցակն է:Հնարավո՞ր է լուծել դրանք` հենվելով պոպուլիզմի և կարգախոսային դատարկաբանության վրա: Միանշանակ` ոչ․ դրանց հաղթահարման համար հարկավոր են գերջանքեր, գերկազմակերպվածություն ու գերկոմպետենտություն: Մենք պետք է բացառապես արդյունավետ լինենք յուրաքանչյուր գործում, որ անում ենք, և պետք է անենք միայն այն, ինչը մեզ առաջ է մղում: Այսօր ոչ մի նախանշան չկա, որ իշխանությունն ադեկվատ կերպով հասկանում է երկրի առջև ծառացած խնդիրների ամբողջ բարդությունը:

- Կիսո՞ւմ եք քաղաքագետների այն մտահոգությունը, որ, Ձեզ մեկուսացնելով և ՀՀԿ-ին վարկաբեկելով, իշխանությունը փորձում է Հայաստանը ներքաշել Իրանի դեմ աշխարհաքաղաքական սեպարատ համաձայնության ԱՄՆ-ի հետ: Այլ կերպ ասած` Ձեր հանդեպ վենդետան ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակ ունի՞, թե՞ խոսքը անցյալի հաշիվներ մաքրելու մասին է, կամ` 2008-ի մարտի 1-ի հետևանքների մեղքը Ձեզ վրա բարդելու փորձ:
- Բացարձակապես հորինված մեղադրանքներով ինձ ամեն գնով մեկուսացնելու ջանասիրությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եթե դա միայն սևեռուն վենդետա է, ապա վարչապետի հոգեբանական պատկերը պետք է անհանգստացնի հասարակությանը: Քաղաքագետներին դուր չի գալիս իռացիոնալությունը, և նրանք իմ հետապնդման բացատրելի շարժառիթներն են փնտրում: Նրանց մտահոգությունները ճշմարտանման են, սակայն, այնուամենայնիվ, մնում են վերլուծական եզրահանգումների ոլորտում:

- Քաղաքագետները, այդ թվում` ռուսաստանցի, ավելի հաճախ են Ձեր կալանավորումը կապում վարչապետի ինչ-ինչ խոստումների հետ, որ նա տվել է արևմտյան վերնախավերին` ՀՀ-ում ռուսական ազդեցության թուլացման հետ կապված: Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն է իրավիճակը Ռուսաստան-Արևմուտք գլոբալ քաղաքական դիմակայության համատեքստում:
- Արտաքին քաղաքականության մեջ ընդունելի և ըմբռնելի կոմպլեմենտարության միջանցքը Հայաստանի համար չափազանց նեղացել է: Դա շատ է բարդացնում մի գիշերվա մեջ աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխած իշխանությունների կյանքը: Պարզ է, որ նրանք շարունակում են մտածել այնպես, ինչպես ժամանակին էին մտածում, սակայն ստիպված են ձևացնել, ձևական անկեղծություն ցուցադրել, ինչը միշտ չէ, որ ստացվում է: Այստեղից էլ` քաղաքական երկերեսանիությունը, աշխարհաքաղաքական լղոզված ուղենիշները, մշտական ձախողումները և, որպես հետևանք, գործընկերների հետ ոչ լիարժեք հարաբերությունները: Հնարավոր չէ հաջողությամբ անել մի բան, ինչին չես հավատում, ինչում համոզված չես:

- Արցախի Հանրապետությունում նախագահական ընտրությունների քարոզարշավի ակնհայտ ֆալստարտ է: Հավատո՞ւմ եք Հայաստանից հեղափոխության արտահանմանը, ինչը կհանգեցնի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների:
- Հուսով եմ` դա տեղի չի ունենա` չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններ Ղարաբաղում հաստատ չկան: Այնտեղ ձեռակերտ ճգնաժամ ստեղծելը մեծ անպատասխանատվության դրսևորում և ազգային շահերի դավաճանություն կլինի: Ղարաբաղցիները պետք է ամրություն ցուցաբերեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ:

- Արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած իրավիճակում, և դա ազատության ու արդարության հասնելու ավելի կարճ ճանապարհ է, քան դատավարությունները, որոնք ընթանում են իշխանությունների կողմից դատավորների հանդեպ անթաքույց ճնշումների պայմաններում:
- Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Մեկ տարվա հետապնդումների ընթացքում իմ իրավունքների կոպիտ խախտումների թիվը շոկ է առաջացնում նույնիսկ ամեն բան տեսած փաստաբանների մոտ: «Դատական» նիստի ընթացքում մեղադրյալին հրապարակավ զրկել բոլոր իրավունքներից իրենց թույլ չէին տալիս անգամ միջնադարյան «արդարադատության» խավարամիտները: Ներկայումս անօրինականությունը շարունակվում է, տարբեր հնարքներով ինձ հնարավորություն չեն տալիս բողոքարկելու կալանավորման մասին ապօրինի վճիռը: Երկրի դատախազությունը վերածվել է քաղաքական ինկվիզիցիայի: Դժվար է պատկերացնել, որ նման կամայականություններ հնարավոր են էլի ինչ-որ տեղ:

Իմ քաղաքական ակտիվության՝ իշխանության կողմից պարտադրած «դատական» բաղադրիչը բարդ է անտեսել: Ստիպված եմ անազատության մեջ համադրել ընդդիմադիր գործունեությունը և իրավական պաշտպանությունը, եթե դա կարելի է այդպես անվանել: Սակայն այս ամենը մի դրական հանգամանք ունի: Իշխանությունը, հիստերիայի մեջ, դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը` ցուցադրելով բոլորին, որ իր կարգախոսները և հնչեցրած արժեքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն: Դա չափազանց կարևոր է հասարակության մտածող մասի համար, և իշխանությունն արդեն զրկվել է նրա աջակցությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}