Սուրեն Սարգսյան. 2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար
2020թ. ԱՄՆ արտաքին օգնությունը Հայաստանին կկազմի ընդամենը 6.75մլն դոլար։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ «Foreign Assistance»-ի խողովակով հենց այսքան գումար է նախատեսված Հայաստանին աջակցելու համար:
Նա համեմատություն է անցկացրել անցած տարիներին տրամադրվող գումարների հետ, նշել է, որ 2019թ. այդ գումարը $6.4մլն էր, 2018-ին` $6.80մլն, 2017-ին` $26.41մլն, 2016-ին` $23.10մլն:
2020թ. նախատեսված գումարից`
$100.000 կտրամադրվի կրթության ոլորտին,
$800.000 տնտեսական զարգացման ոլորտին,
$3.100.000 ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտին,
$1.500.000 անվտանգության և խաղաղության համար (այստեղ նաև գումար է նախատեսված կոնֆլիկտների լուծման և հաշտեցման համար):
Մնացածը` այլ ոլորտներին:
«Foreign Assistance»-ի խողովակով ամենամեծ օգնությունը ստացել ենք 2011թ.` $45.2մլն:
«Սա ԱՄՆ 2020թ. արտաքին աջակցության բյուջեյով նախատեսված օգնությունն է: Իհարկե չեն բացառվում նաև լրացուցիչ փաթեթներ, բայց դեռևս առաջընթաց չկա»,-նշել է քաղաքագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան