Արտակ Ասատրյանը՝ ԱՆ գլխավոր քարտուղար
Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Արտակ Ասատրյանը հուլիսի 29-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնում: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական էջից։
Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնն որոշակի ժամկետով զբաղեցնելու համար դիմել էր երեք մարդ՝ Արակ Ասատրյանը, Կարո Կարապետյանը, Վարդան Միրզոյանը։
Արտակ Ասատրյանի կենսագրությունը
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
5 հուլիսի 1982թ. Երևան
Աշխատանքային գործունեություն
2019 թվականի հուլիսի 29-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
13.06.2016թ-19.07.2019թ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
18.05.2011թ.-13.06.2016թ. ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
14.10.2010թ.-17.05.2011թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
17.11.2008թ.-17.05.2011թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ
02.06.2008թ. -17.11.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական՝ իրավական հարցերով
07.01.2008թ.-02.06.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ օգնական՝ իրավական հարցերով
02.07.2007թ.-07.01.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական՝ իրավական հարցերով
2010-2015թթ.- «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, դասախոս
2004-2009թթ. ՀՊՃՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոն, իրավագիտության դասախոս
2004-2009թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պետական ծառայողների վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին, դասախոս
2012թ-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Կրթություն
2009թ. Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ)
2004-2007 ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոն, ասպիրանտ (իրավաբանական գիտությունների թեկնածու)
2002-2004 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
1998-2002 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
Այլ տեղեկությունները
Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն
Ամուսնացած է:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի Արտակ Ասատրյանը
- Արտակ Ասատրյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան