Արևածագը ծովում դիմավորել ամենասիրելիների հետ ու անիծել Հաթչեփսուտին

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Նրանք, որ դիմավորել են արևածագը լեռներում, վերևից են նայում արևի ծնունդը ծովում տեսածներին: Նրանք, որ արևածագը դիմավորել են ծովում, այլևս երբեք չեն կարող չարանալ. նիրվանան անխուսափ է:

Ծովը սեր է, մեծ սեր, բայց հանուն սիրո չկարողացա հրաժարվել երազանքի հետևից գնալու գայթակղությունից ու հնգօրյա աշխատանքային ուղևորության վերջին օրը միտքը հաղթեց սրտին. 6 աստղանի շքեղ հյուրանոցում միակ հանգստանալու շանսը թողած գնացի մանկությանս ամենախորհրդավոր լեգենդների հետքերով. Լուքսոր:

Բայց սկզբում արևածագն էր…Քանի որ մեր հյուրանոցից 300 կմ հեռու էր փարավոնների քաղաքը, պիտի լուսաբացին դուրս գայինք, որոշեցինք, որ շուտ արթնանալը ավելի դժվար է, քան ծովափին արևին սպասելը ու մնացինք արթուն: Այն, ինչ տեսանք, ողջ կյանքում չեմ մոռանա. առաջին անգամն էր, որ տեսնում էի գեղեցկություն, որից ուզում էի լաց լինել... Արևածագը ծովում պետք է դիմավորել ամենասիրելիների հետ, որովհետև այդ պահին ուզում ես գրկել կողքիններիդ  ու աշխարհով մեկ գոռալ, որ սիրում ես։

Մովսեսի երկրում փարավոնների քաղաք մեզ ուղեկցեց Մովսեսը: Եթե ասեմ, որ զբոսաշրջավարի անունը զուգադիպություն էր, մեծ սուտ կլինի: Այս երկրում, ուր ինչպես ինձ հանդիպած 2 գիդ՝ Սամիրն ու Մուսան էին նշում, բնակչության 99%-ը աղքատ է, զբոսաշրջիկը անձրևի պես աստվածություն է, ում պետք է գոհացնել։  Ու քանի որ Եգիպտոսում հիմնականում ռուսներն են հանգստանում, ամեն ինչ ռուսաֆիկացված էր. անունները, լեգենդները, առասպելները, անեկդոտները: Մովսեսի իրական անունը Մուսա էր. զբոսաշրջիկներին հաճոյանալու համար նա իրեն Մայիսեյ (Մովսես) էր ներկայացնում: Մուսա-Մայիսեյը ողջ ճանապարհին մոգական ձևերով մեզ վրա ծախեց ինչ հնարավոր էր՝ ջրից մինչև ոսկի, թեյից մինչև բանանի կղզիներ, լեգենդներից մինչև առասպելներ։

Դեղին անսահմանության միջով գնում էինք առանց կանգ առնելու, դպրոցում կարդացածիս ավելանում էին Մուսայի պատմությունները. էլ չեմ համբերում, երբ եմ տեսնելու։

Հաթչեփսուտ
Որպես մի քիչ ֆեմինիստ՝ միշտ ավելի շատ հուզել են թագուհիները, քան թագավորները, իսկ կին փարավոնը …Հաթչեփսուտով տարվել եմ դեռ մանկուց. սկզբում «Հին աշխարհի պատմության» դասերին։ Հետո ֆիլմերն էին։ Հիմա իրականությունն է։ Նա առաջին կինն աշխարհում, ում կարելի էր անվանել հայտնի:

«Մեծ արքայական կանանցից» պատմության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում նա ։ Հաթչեփսուտը իր խորթ եղբայր Թութմոս II-ի «մեծ արքայական կինն» էր։ Հաթչեպսուտը դարձել էր նաև  «Ամոն Աստծո կինը» (Կառնակում Ամոնի տաճարի քահանայապետի ամենաբարձր աստիճանը)։ Ամուսնու մահից հետո նա դարձել է ռեգենտ, նրա խորթ որդու՝ Թութմոս III-ի անչափահաս լնելու պատճառով։ Թեև իրենից առաջ էլ էին կանայք կառավարել Եգիպտոսը, Հաչեփսուտը եղել է առաջին կինը, որը փարավոն տիտղոսն է ստացել։ Փարավոն դառնալով, նա իր Նեֆերուրա դստերը նշանակել է քահանայապետ։ Հաչեփսուտը խաղաքարտե տնակի նման իրար հետևից փլել է բոլոր կաղապարված ավանդույթները։

Հաթչեփսուտ, կին փարավոն, որի մումիան  «փախել է» իր դամբարանից ։
Կին փարավոն, որ խնամակալ է եղել  իր խորթ որդուն ու նրա հասակ առնելուց հետո էլ խարդավանքների շնորհիվ չի լքել  գահը։
Կին փարավոն, որ 21 տարի կառավարել է որպես լիիրավ փարավոն,իսկ դա ավանդույթների խախում էր, միայն տղամարդը կարող էր լինել փարավոն։
Կին փարավոն, որ հրամայել է իրեն պատկերել տղամարդու մորուքով ու հանդերձանքով։
Կին փարավոն, որի կյանքն ու մահը առեղծված են։
Կին փարավոն, ով իրեն Ամոն աստծո կին էր հռչակել՝ օրինականացնելով իր գահակալումը։
Կին փարավոն, ով իր շուրջն էր համախմբել բոլոր ծայրահեղականներին, անգամ խորթ որդին էր ենթարկվում նրան՝ չպահանջելով օրենքով իրեն հասանելի գահը։
Կին փարավոն, ով գլխավորել է ռազմական արշավներ. դրանց թվում՝ Նուբիայի ճակատամարտը, արշավը՝ Սինայի թերակղզի, Հարվային Սիրիա,Պաղեստին։
Կին փարավոն, ում մահից հետո էլ հանգիստ չեն տվել ու  փորձել են ջնջել պատմության երեսից։
Կին փարավոն, ով իր տաճարը այնպիսի անձեռնմխելի տեղ էր կառուցել, որ հասել է մեզ՝ ի հեճուկս այն ավերողների և վերջապես կին փարավոն, ով իր դամբարանը այնպիսի տեղ է կառուցել, որ մեր արշավախմբի Արսենը չդիմացավ տեսնելով ու անիծեց «Թաղեմ քեզ, Հաթչեփսուտ, էս ի՞նչ տեղ ես գտել դամբարանիդ համար, կմեռնենք մինչև հասնենք»։ 

Ի դեպ, Հաթչեփսուտը դեռ մեծածավալ շինարարույթուն անելիս, քաղաքը կառուցելիս հուզվում էր, երբ մտածում էր դարեր հետո իրեն ինչպես են հիշելու։ Կառնակում թողած նրա  արձանագրությունը զարմացնում է իր անկեղծությամբ. «Սիրտս հուզվում է այն մտքից, թե ինչ են մտածելու իմ մասին։ Ինչ են ասելու կյանքիս ու գործերիս մասին նրանք, ովքեր տեսնելու են հուշարձաններս դարեր անց»։ Այո, խորամանկ Հաթչեփսուտին իր ժամանակի մեջ  լինելը քիչ էր. նա հզոր PR արշավ է արել, որ հասնի մեր օրեր։  Ողջ երկրով մեկ նա իրեն նվիրված տաճարներ ու հուշարձաններ է կառուցել, որոնց միայն մասն է կարողացել ավիրել նրան հաջորդած քինախնդիր խորթ որդին՝ Թութմոս 3-րդը։

Թագավորների հովիտը, թագուհիների դամբարանները, մեռյալների հովիտը ավելի քան տպավորիչ են, բայց Լուքսորում մի քիչ տխրում եմ. աչքիս առաջ հնագույն քաղաքակրթության պարտությունն է նոր ժամանակներին։ Ո՞ւր են հզոր եգիպտացիները։ Ինչո՞ւ են ամենուր զբոսաշրջիկին մոլերեցնող  եգիպտացիներ պտտվում՝ մեկ դոլար, մեկ դոլար գոռալով, ինչու են դարձրել հզոր երկիրը մեկ դոլարանոցի երկիր, ինչո՞ւ է ցանկացած հաջորդ եգիպտացին վատաբանում իր համերկրացուն՝ ասելով ՝ զգույշ կլինեք, այստեղ խաբում են, մոլորեցնում, թալանում, գողանում, ոչ մեկին չվստահեք։ Ինչո՞ւ է եգիպտացին դարձել մեծ քաղաքակրթության վերացող արժեք։

Լուքսորում մի քիչ մեռնում եմ։ Ստվերի տակ 44 աստիճան տաքություն է, իսկ ստվեր չկա, ուրեմն՝ եռացող քարերի մեջ 50+ է։ Օդ չկա, խեղդվում եմ։ Գիտակցությունս տեղում է, բայց երբեք չլսած ինչ-որ երկխոսություններ են գլխումս պտտվում։ Հաթչեփսուտն է խոսում, Թութմոսն է, մյուս Թութմոսն է, Կլեոպատրան է, Նեֆերտիտին է, ով ինձ ասում է, որ հայ է եղել, գեղեցիկներից ամենագեղեցիկը և նրան տեսնելով ասել են՝ «եկավ, գեղեցիկը»։  Հետո տեսնում եմ Նեֆերտիտիի պատկերով կախազարդը, որ առաջարկում էին գնել փողոցային վաճառականները. ուզում եմ հիշել դա հաջողություն բերողների թվում էր, թե չէ։ Հին եգիպտոսի  սիմվոլներն են աչքիս առաջ՝ Անխը, Տետը, Ամենատես աչքը, Կատուն, Իբիսը։ Ուզում եմ հիշել կարելի էր Օձի ու Սրբազան Բզեզի խորհրդանիշներով հուշանվերները  գնել ու միասին տանել տուն, թե հենց դա էր չար բախտ գուժելու։ Հետո հիշում եմ՝ ամենաճիշտը Լոտուսն (հավերժ սեր) է. պիտի Լոտուս գտնել։

Ավելի եմ թուլանում։ Մեկը ձեռքիս մեջ սառը քար է դնում։ Նայում եմ ուխտավոր եգիպտացի է. «Սա երջանկաբեր քար է»,- ասում է նա,- Ուխտ եմ անում, որ հաջողություն ունենամ, ինձ հաջողություն, քեզ՝ երջանկություն։
-Պիտի վճարե՞մ,- հարցնում եմ նրան,-Պայուսակս մեքենայի մեջ է, հիմա կբերեմ։

-Սա ի սրտե է,- ասում է նա,-մի վճարի։
-Անունդ ի՞նչ է,- հարցնում եմ ուխտավորին։
-Մուհամեդ,- ասում է նա։
«Դու վերացող արժեք ես, Մուհամեդ»,- ցանկանում եմ ասել նրան, հետո հասկանանում, որ դժվար հասկանա այդքանն անգլերենով, հիշում եմ սերիալներից սովորած արաբերեն շնորհակալությունը ու ասում՝ շուքրան։


***
Քարի սառնությունը ինչ հաճելի է։ Հետդարձի ողջ ճանապարհին քնում եմ։ Արթնանում եմ հյուրանոցում։ 3 ընկերներս  մահճակալիս մոտ կանգնած են։
- Ես ուղղակի քնե՞լ էի,- փորձում եմ գուշակել՝ նայելով նրանց տագնապած դեմքերին։
-«Ես ուղղակի քնել էի»,- կրկնում է ընկերուհիս՝ Լիլիանը, ու ծիծաղում,-Դու ուղղակի քնել էիր, մենք վախից մի քիչ մեռել, թվում էր՝ էլ  չես արթնանա։

-Չէ, չէ. հաստատ կարթնանայի, երջանիկ կյանքը բա ում էի թողնելու, ասում եմ ու պարզում Մուհամեդի նվիրած քարը։

Մակթուբ. ուրեմն՝ այդպես էր գրված։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}