Քաղաքացիներին խաբած տուրսիստական ընկերության գործով հետաքննությունը շարունակվում է
Հարյուրավոր քաղաքացիների Եգիպտոսի Հուրգադա քաղաքում թողած A&R tour ընկերության գործով ոստիկանությունում դեռ նյութեր են պատրաստվում։
«Հետաքննությունը շարունակվում է»,-Panorama.am-ին ասացին ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ ընկերությանը վճարած բազմաթիվ քաղաքացիներ օդանավակայանում պարզել են, որ հանգստի մեկնել չեն կարող, քանի որ իրենց անուններով ավիատոմսեր չկան։ Մի քանի հարյուր քաղաքացի էլ մեկնել է Հուրգադա, բայց վերադառնալ չի կարողացել, քանի որ ընկերությունը հետդարձի համար ավիաընկերությանը չէր վճարել։
Հուլիսի 26-ին գումարված կառավարության արտահերթ նիստում որոշում է կայացվել բյուջեից գումար հատկացնել քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։ Երկու հատուկ չվերթ արդեն իրականացվել է, ևս մեկը կլինի օգոստոսի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Հուրգադայից ևս մեկ հատուկ չվերթ կլինի օգոստոսի 1-ին
- Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու վերադառնալ Երևան
- ԱԳՆ. Չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը
- Եգիպտոսում ՀՀ դեսպանություն. Հուրգադայաում մնացած ուղևորները թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Երևան
- Սիսեռյան.Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրի լուծումը գրեթե գտնվել է
- Եգիպտոս չմեկնած քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց գումարները
- Քաղաքացիները մնացել են Եգիպտոսում, իսկ ոստիկանությունը դեռ քննություն է իրականացնում
- Դեպի Եգիպտոս կեղծ ավիատոմսերի մասին հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվում
- Կեղծ ավիատոմսեր՝ դեպի Եգիպտոս