Խաժակյան. «Սանիթեքի» հետ խնդիրը լոկալ բնույթի է, և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ
««Սանիթեք» ընկերության՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել մեր քաղաքին, մեր պետությանը, կարող է հեղինակազրկել մեր պետական ինստուտները»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Նա նշեց, որ խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու այդ ներդրողի կողմից հարևան պետության մայրաքաղաքում ասուլիս, քննարկում իրականացնելը, ուղղակիորեն ազդելու է Երևանի հեղինակության վրա։ Դ. Խաժակյանը կոչ արեց «Սանիթեքի» ղեկավարությանը, համասեփականատերերին զերծ մնալ այդ քայլից. «Դրանով վատ նախադեպ է սկիզբ դրվելու ոչ միայն մասնավոր կազմակերպության հետ համայնքի, պետության համագործակցության, քննարկումների հարցում, նաև այլ ներդրողների»։
Նա ընդգծեց, որ պետք է հրաժարվել այդ մտքից, վերադառնալ Երևան ու այստեղ պատասխանել հարցերին։
«Կարծում եմ, որ այս կոչը նաև մեր լրագրողական համայնքը պետք է հղի «Սանիթեքին», որովհետև խնդիրը լոկալ բնույթի է, և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ այն էլ այսպիսի բարդ քաղաքական իրադրության մեջ, էլ չեմ ասում, որ դա բավականին լավ առիթ է մեր ոչ բարեկման պետությունների համար մատնանշելու, որ մենք չենք կարողանում մեր խնդիրները մեզ մոտ կարգավորել», - ասաց Դ.Խաժակյանը։
Նրա խոսով, առ այս պահը որևէ բացատրության տրված չէ, թե ինչու է նման որոշում կայացվել։
«Այսքան ժամանակ «Սանիթեքն» իր խնդիրները Երևանում բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել, ավելին, մենք՝ տարբեր խմբակցությունների ավագանու անդամներս, բազմիցս խոսել ենք «Սանիթեքին» վերաբերող խնդիրների մասին այն տեսանկյունից, որ քաղաքապետարանը ևս քայլեր ունի իրականացնելու «Սանիթեքի» մոտ առաջացած խնդիրնեը լուծելու համար», - ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Մարությանը՝ «Սանիթեք»-ին. Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել
- «Սանիթեք». Մեր անունից սոցցանցերում հանդես են գալիս «ֆեյք» էջեր
- «Սանիթեք». Ոչ մեկի հետ չենք խոսում շանտաժի լեզվով
- «Սանիթեք». Առաջիկայում կտանք հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները
- «Սանիթեք»-ի հայցն ընդդեմ քաղաքապետարանի վարույթ է ընդունվել
- «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան