Եթովպիայում 12 ժամում 350 մլն ծառ են տնկել
Եթովպիայում երեկ 12 ժամվա ընթացքում 350 մլն ծառ է տնկվել։ Ինչպես այդ երկրի պաշտոնյաներն են հավատացնում, սա համաշխարհային ռեկորդ է։ Այս մասին գրում է CNN-ը։
Նման հուժկու ծառատունկն իրականացվել է «Կանաչ Ժառանգություն» կոչվող ակցիայի շրջանակում։ Այն միտված է անտառվերականգնմանը և ղեկավարվում է այդ երկրի վարչապետ Աբի Ահմեդի կողմից։
Ծառատունկին մասնակցելու համար հրավիրվել են Եթովպիայի միլիոնավոր քաղաքացիներ, և ծառատունկի առաջին վեց ժամվա ընթացքում, ինչպես վարչապետն էր հայտնել թվիթերյան իր միկրոբլոգում, մոտ 150 մլն ծառ է տնկվել։
«Մենք մեր նպատակին հասնելու կես ճանապարհին ենք»,-նշել է նա, իսկ օրվա ավարտին հայտարարել է՝ հասել են իրենց նպատակին։
Աղբյուրը նշում է, որ Աֆրիկայի՝ բնակչության թվով երկրորդ երկրում քաղաքացիներին քաջալերել էին մեկ օրում 200 մլն ծառ տնկել։ Ծառատունկի համաշխարհային ռեկորդը սահմանվել է 2017-ին Հնդկաստանում, երբ 1.5 մլն կամավորներ 12 ժամում տնկել էին 66 մլն ծառ։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին