«Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս
Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար:
Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով հուլիսի 29-ից մինչև սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան Արամ MP3-ի համերգի մեկ տոմս: Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 4-ին հատուկ այս արշավին մասնակցող ուսանողների համար:
Արշավը գործում է ՀՀ քաղաքացի (արշավին կարող են մասնակցել նաև արտերկրում սովորող ՀՀ քաղաքացի ուսանողները) բոլոր ուսանողների համար՝ անկախ նրանից, թե նրանք, որ համալսարանում, ֆակուլտետում և կուրսում են սովորում: Քարտը տրամադրվում է առանց տարեկան սպասարկման վճարի քարտի օգտագործման ամբողջ ժամկետի համար (4 տարի):
Գործարքների համար նվազագույն շեմ սահմանված չէ, հաշվարկվելու են բոլոր անկանխիկ գործարքները: Արշավի շրջանակներում անկանխիկ գործարք չեն համարվում առցանց փոխանցումները և կոմունալ վճարումները:
Մանրամասներն այստեղ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկը ֆինանսական միջնորդ՝ responsAbility ընկերության կողմից 175 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման արժեթղթավորման գործարքում
- Ամերիաբանկը գործարկել է առաջնային շուկայի ավտոմեքենաների միասնական հարթակ
- ԶՊՄԿ-Ն՝ Ամերիաբանկի աջակցությամբ, թողարկում է ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր
- Ամերիաբանկն ընդլայնում է առևտրի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում
- ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը և Ամերիաբանկը նպաստում են Հայաստանի առևտրի զարգացմանը
- Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնսը առաջարկում են օնլայն բիզնեսի խթանման նոր լուծում