Արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ
Արդեն քանի օր է անհատները, հկ-ները փորձում են մաքրել Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլներին, կերակրել, բուժել կոտրված թևերը։ Քանի օր է քննարկվում է պետական մարմինների անգործունեությունը, panorama.am-ը հարցումներ է ուղարկել... Ու նոր միայն՝ «աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ»։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։
Ի դեպ՝ դա հայտնի էր հենց սկզբից, հարց էր՝ իսկ ով է մեղավոր այդ «յուղային շերտի» համար։
«Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա ջրանցքներից։
Ուսումնասիրության և գետերում առկա նյութերի հետ նույնականացման նպատակով յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։
Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է հնարավոր լինել վերոնշյալ նյութերի արտահոսքը։
Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։
ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և Տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման և ամփոփման ավարտից հետո նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում»
Լավ է, որ խնդիրը ուշադրության կենտրոնում է ու ուսումնասիրություննե են գնում, բայց մինչև պետական կառույցները՝ «մեկ-երկու-երեք-չորս...»՝ արագիլներին փրկելու գործը անում են լրիվ ուրիշները։։
Հարակից հրապարակումներ`
- Արագիլների աղտոտման աղբյուրը, ըստ երևույթին, թառափի ձկնաբուծարաններն են
- Քննարկում՝ «Լավ, բա մասնագետ չկա՞»
- Հարյուրարավոր արագիլներ անկման են դատապարտված. ահազանգ
- Արագիլների անկում Արարատի մարզի Հովտաշատ գյուղում
- Արագիլով այլևս լուր չեք ուղարկի
- Գյուղը կանգնեց, արագիլին փրկեց
- Արագիլները չվող տեսակ են, բայց դարձել են մշտակյաց. բնապահպան
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին