Արթուր Ղազինյան. Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու
Իրավական գիտությունների թեկնածու, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը համոզված է՝ Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու։
«Բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները գիտակցում են դրա անհրաժեշտության բացակայությունը կամ դրա վտանգավորությունը ներհասարակական համերաշխության համար, այլ Սահմանադրական դատարանը այն ճանաչելու է հակասահմանադրական։
Սա պարզամիտ հնարք է, որ Փաշինյանը կիրառելու է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու նպատակով.
1. Ցույց տալ իր արտաքին հովանավորների և կոնվենցիայի վավերացման կողմնակիցներին, որ ինքը ցանկանում էր վավերացնել, սակայն ՍԴ հակահեղափոխական էր և տապալեց այդ «կարևոր» նախաձեռնությունը;
2. Հերթական ատելության և անհանդուրժողականության ալիքը բարձրացնել ՍԴ, մասնավորապես Հրայր Թովմասյանի դեմ հասարակության ծայրահեղ աջ տրամադրված աղմկոտ փոքրամասնության կողմից և լուծել Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու գերակա գերակա խնդիրը։
Սակայն Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե կառավարությունը ընդունեց որոշում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, ապա անկախ դրա արդյունքից Փաշինյանը անձամբ է կրելու այս գործընթացի ողջ քաղաքական պատասխանատվությունը»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ-ն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի մասին
- Ղազինյան. Վստահություն ունենք, որ Փաշինյանը Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես չի բերի վավերացման
- Արդարադատության նախարարը Ստամբուլի կոնվենցիայի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողովին
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող բոլոր ուժերին համարում ենք մեր դաշնակիցը
- Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին