
ԵՊՀ արհկոմիտեն անհամաձայնություն է հայտնել ԵՊՀ 26 աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը լուծելուն
Հուլիսի 29-ի նիստում ԵՊՀ արհկոմիտեն որոշեց անհամաձայնություն հայտել (համաձայնություն չտալ) առ այն, որ 2019 թ. օգոստոսի 26-ից ԵՊՀ թվով 26 աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը լուծվեն (աշխատանքային հարաբերությունները դադարեցվեն):
Խոսքը ԵՊՀ հաշվապահության, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու ԵՊՀ լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների մասին։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարին ուղղված նամակում կազմակերպությունն առաջարկում է լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության 8 աշխատակիցների պայմանագրերը լուծելիս առաջնորդվել օրենքով ու նրանց առաջարկել այլ աշխատանք։
Հարակից հրապարակումներ`
- ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարն արձագանքում է Վարագյանի մեղադրանքին
- Վահագն Վարագյան. ԵՊՀ-ում ուժային մեթոդներով փորձում են լուծարել կենտրոնն ու ազատվել ինձանից
- Վահագն Վարագյանը՝ ԿԳՆ պատասխանատուներին. Ֆիքսում եմ, որ արգելակներ չունեք՝ ոչ բարոյական, ոչ էլ իրավական:
- Վարագյան. Կենտրոնի լուծարման խնդիրը կապվում է ինձ աշխատանքից ազատելու իշխանությունների ցանկության հետ