Կրթություն, գիտություն 14:57 30/07/2019 Հայաստան

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին մեղադրում են ապօրինության համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ապօրինությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՀՊՏՀ-ի դասախոսներ Արմեն Կարախանյանն ու Գագիկ Ասլանյանը:

Արմեն Կարախանյանը ներկայացնելով խնդիրը՝ նշեց, որ բուհում նման իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ 2018թ-ի դեկտեմբերին համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռուբեն Հայրապետյանը գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման նոր կարգ մշակեց, որի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ պետք է կազմակերպի:

Ըստ նրա՝ բուհի մի շարք դասախոսներ դեմ են ՀՊՏՀ-ի գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգին, քանի որ դա  հակասում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքների որոշ դրույթներին: «Այդ կարգը մշակողները ոչ մի պատկերացում չեն ունեցել ՀՀ օրենսդրությունից, ավելին, ընդհանրապես տեղյակ չեն եղել կրթական գործընթացից»,- ընդգծեց նա:

Արմեն Կարախանյանի խոսքով՝ բուհի 17 դասախոս հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ  ՀՊՏՀ  ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «ՀՊՏՀ գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը» հաստատելու ՀՊՏՀ գիտական խորհրդի ապրիլի 30-ի որոշումը և համալսարանի դասընթացների թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարությունը իրավաբանական ուժ  չունեցող ճանաչելու պահանջով: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել  արգելել «ՀՊՏՀ-ի  գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման» կանոնակարգի գործունեության մեջ դնելը: Սակայն, ինչպես նշեց Արմեն Կարախանյանը, երկու-երեք օր անց դատավորը հանել է տվյալ արգելանքը:

«Զարմանալին այն է, որ դատարանը պետք է վերլուծեր արգելանքը հանելու ու թողնելու դրական և բացասական կողմերը, որը չի արվել, ավելին,  արգելանքը հանելու որոշման մեջ copy-paste է  արվել բուհի կողմից բերված պատճառաբանական մասը: Այսինքն՝ բուհն ինչ էլ  ներկայացներ՝ իրականությանը համապատասխանող կամ չհամապատասխանող, այդ արգելանքը պետք է հանվեր»,- ասաց դասախոսը:

Այս ամենից հետո էլ դասախոսները չեն նահանջում, նրանք շարունակելու են իրենց պայքարը: Ըստ Ա.Կարախանյանի՝  իրենք դիմել են տարբեր կառույցների, սակայն դեռևս արձագանք չկա:

«Դիմել ենք Մարդու իրավունքների պաշտպանին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, բաց նամակ ենք հղել ՀՀ  վարչապետին, բայց դեռևս արձագանք չենք ստացել: Մենք ուզում ենք հավատալ, որ մեր բազմաթիվ ահազանգերը, հրապարակումները ուղղակի տեղ չեն հասել պատկան մարմիններին, դրա համար այս ամբողջ ապօրինությունները շարունակվում են: Մենք համոզված ենք, որ մերօրյա Հայաստանում անօրինակությունը, ապօրինությունը տեղ չունեն, համոզված ենք, որ ոչ մի անձ, այդ թվում՝ պաշտոնատար, չի կարող իրեն վեր դասել օրենքից, և կիրառել նման կանոնակարգ, ինչպես նաև  իր ամբողջ գործունեությունը կառուցել անօրինակության վրա»,- ասաց Արմեն Կարախանյանը:

Նա նաև նշեց, որ նոր կանոնակարգի հիման վրա դասախոսական կազմի մրցույթ է անցկացվել, սակայն դասախոսներից  60-ը բոյկոտել են մրցույթը, իսկ այն դասախոսները, որոնք մասնակցել են ու պատասխանել հանձնաժողովի հարցերին, հստակ չգիտեն՝  սեպտեմբերի 1-ից կշարունակեն աշխատել, թե ոչ:

«Դեռևս արդյունքները հայտնի չեն, մրցույթին մասնակցած մարդիկ միայն  սեպտեմբերի 1-ին կհասկանան՝ կշարունակեն աշխատել, թե ոչ: Չզարմանաք, որ վաղը մենեջմենթի ամբիոնում լեզվաբանը դասախոս լինի, մաթեմատիկոսը տնտեսագիտություն պարապի, իսկ մագիստրատուրան հազիվ ավարտած մարդը ասպիրանտուրայում դասավանդի»,- նշեց Արմեն Կարախանյանը՝ հավելելով, որ մոտավոր հաշվարկներով՝ աշխատանքից կարող են զրկվել բուհի 380 դասախոսներից 100-200-ը:

Դասախոս Գագիկ Ասլանյանն էլ անդրադարձավ ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն հայրապետյանի դոկտորական ատենախոսությանը: Ըստ նրա՝ փորձագետների կողմից վեր են հանվել ատենախոսությունում առկա գրագողության բացահայտ փաստեր, զեղծարարություններ ու կեղծիքներ:

«Հանրությունը, ուսանողները և դասախոսները պետք է իմանան, թե ով է իրականում ղեկավարում համալսարանը, որը մեզ՝ բողոքող դասախոսներին անվանում է անգրագետներ: Նրա մոտ և մանիպուլյացիան, և սուտ խոսելը լավ է ստացվում: Ատենախոսության շուրջ 60 էջը թարգմանված արտագրություններն են, մի մասը ուղիղ թարգմանություններ են և այլն: Նա նաև ասում է, որ ատենախոսության թեման նոր է Հայաստանի իրականության համար, մինչդեռ 2011 թ-ին նման թեմայով ձեռնարկ է հրատարակվել»,- ասաց Գագիկ Ասլանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի, անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
11:13
Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
«Նշված ձևակերպումն անհասկանալի է, մեղմ ասած, նաև ոչ իրավական»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուների գործով դատական նիստի...
Աղբյուր` Panorama.am
10:32
Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար  բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ավելի անլուրջ և ոչ մի բանի մասին ընդդիմություն ՀՀ խորհրդարանի պատմության մեջ չի եղել. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե 4 տարի անց ընդդիմությունն իմացել է իր դիրքորոշման մասին։ «Բազմիցս եմ ասել,...
Աղբյուր` Panorama.am
10:04
Որ եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամ շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում. ՊԵԿ
Հարց 1 300 հազար դրամ շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի...
Աղբյուր` Panorama.am
10:01
Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիեւի հանդիպումը արժանի է ուշադրության. Քաղաքական մեկնաբան
«Դավոսում Ուկրաինայի նախագահի հետ Իլհամ Ալիևի հանդիպումը արժանի է ուշադրության»,-գրում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}