Նեյմարը խուսափել է բռնաբարության գործով մեղադրանքից
«Պարի Սեն-Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարին բռնաբարության համար մեղադրանք չի առաջադրվի։ Գազետա.ռու կայքը, հղում անլով UOL Esporte-ին, գրում է, որ ոստիկանությունը հետաքննության ընթացքում չի գտել 27-ամյա ֆուտբոլիստի կողմից կատարված հանցագործոթյան ապացույց։ Իրավապահ մարմինների կողմից նաև հայտնաբերվել են աղջկա ցուցմունքներում բազմաթիվ հակասությունները, որը և մեղադրել էր Նեյմարին բռնաբարության մեջ։
Արդյունքում, բրազիլացի հայտնի ֆուտբոլիստի վրայից հանված են բոլոր կասկածները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում