«Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք» ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցվել. ՊԵԿ
Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 2019թ-ի փետրվարի 22-ին:
Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:
ՊԵԿ տարածած հաղորդագրությունում նշվում է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ «Սանիթեք» ընկերությունը նախատեսում էր հուլիսի 31-ին ասուլիս անցկացնել Վրաստանում, սակայն այսօր ընկերությունը հաղորդագրություն տարածեց ասուլիսը Երևանում անցկացնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում
- Խաժակյան. «Սանիթեքի» հետ խնդիրը լոկալ բնույթի է, և չի կարող հարևան պետությունում քննարկման առարկա դառնալ
- Մարությանը՝ «Սանիթեք»-ին. Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել
- «Սանիթեք». Ոչ մեկի հետ չենք խոսում շանտաժի լեզվով
- Չենք սպասելու «Սանիթեքին», մենք ևս բերելու ենք աղբամաններ. Մարության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին