2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը:
Տեսչական մարմնից հայտնում են, որ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հանաձնարարականներն ամբողջությամբ կատարվել են, և այժմ Գյումրիի շուկայի թարմ մսի բոլոր տաղավարներն ունեն սառնարաններ, հոսող ջուր, սանիտարահիգիենիկ համապատասխան պայմաններ:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:
Հայաստանի Հանրապետությունում գործող սպանդանոցների ցանկ
Արագածոտնի մարզ |
|||
1 |
«Ագաթ 777» ՍՊԸ |
Արագածոտնի մարզ. գ. Հարթավան |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր եղջերավոր կենդանիների մորթ: |
Կոտայքի մարզ |
|||
2 |
«Ագրոթեքինվեստ» ՍՊԸ |
Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն թռչունների մորթ: |
3 |
Զօր ՍՊԸ |
Կոտայքի մարզ, գ. Ձորաղբյուր |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
4 |
«Մաեդե» ՓԲԸ |
Կոտայքի մարզ, գ. Զորավան |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
5 |
Ա/Ձ Կարինե Առաքելյան |
Կոտայքի մարզ, ք. Աբովյան |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
6 |
«Հանիավան սփրինգս» ՍՊԸ |
Կոտայքի մարզ, ք. Հրազդան |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
7 |
Ա/Ձ Աշոտ Ղազարյան |
Կոտայքի մարզ, ք. Հրազդան |
Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում: |
8 |
«Ֆերմա» ՍՊԸ |
Կոտայքի մարզ, ք․ Աբովյան |
Գործող սպանդանոց է, սակայն իր սեփական կենդանիներին (խոզերի) է մորթում: |
9 |
«Արզնի մսամթերք» ՓԲԸ |
Կոտայքի մարզ, գ․ Արզնի |
Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Լոռու մարզ |
|||
10 |
Ա/Ձ Խասիկ Տիտանյան |
Լոռու մարզ, գ. Օձուն |
Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
11 |
«Միտք» ՍՊԸ |
Լոռու մարզ, գ. Դարբաս |
Գործող սպանդանոց է, իրականացնում է մանր և խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
Սյունիքի մարզ |
|||
12 |
«Գյուղարտ» ՓԲԸ |
Սյունիքի մարզ, ք. Կապան |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
13 |
«Մարիլա» ՍՊԸ |
ՀՀ Սյունիքի մարզ գ. Սյունիք |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի մորթ: |
Վայոց Ձորի մարզ |
|||
14 |
«Վայոց ձոր մսամթերք» ՓԲԸ |
Վայոց Ձորի մարզ, գ. Զառիթափ |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Արարատի մարզ |
|||
15 |
«Ոսկե կացին» ՍՊԸ |
Արարատի մարզ, ք. Մասիս |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Արմավիրի մարզ |
|||
16 |
«Մսամթերքի նոր աշխարհ» ՍՊԸ |
Արմավիրի մարզ, ք. Էջմիածին |
Գործող սպանդանոց է, իրականացնում է միայն մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: |
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան