Բաթումիում երեք ադրբեջանցի են դանակահարել
Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում անցած գիշեր երեք երիտասարդ է դանակահարվել։ Նրանք շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
«Գրուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ նրանք վնասվածքներ ունեն ձեռքի, ոտքի հատվածներում ու մարմնի այլ մասերում։
«Նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են։ Նրանցից երկուսի վիճակը կայուն է, մեկինը ծանր է»,-ասել է Բաթումիի անհետաձգելի բոիժօգնության կենտրոնի ղեկավար Բադրի Պակսաձեն։
Թե ինչն է եղել դանակահարության պատճառը, առայժմ անհայտ է։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պարզվել է դանակահարողի ինքնությունը։ Նրա Վրաստանի քաղաքացի է։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում