Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի տարածաշրջանային կայունության ապահովմանը. Մասիս Մայիլյան
Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանն այսօր հանդիպումներ է ունեցել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռեքս Պատրիկի հետ։
Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և անվտանգության քաղաքականությունը։ Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը։
Անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության և դրա աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Այս համատեքստում արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որն առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում։
Մասիս Մայիլյանը կարևորել է նաև Ավստրալիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումն ու երկու երկրների միջև տարբեր մակարդակներով համագործակցության հաստատումը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում