Պոլսի պատրիարքարանը կդիմի Ստամբուլի նահանգապետարան՝ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու համար
Պոլսո Հայոց 85-րդ պատրարքի ընտրության համար ստեղծված նախաձեռնող խումբը հերթական նիստն է գումարել պատրիարքարանում։
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր։ Նախաձեռնող խումբը վերահաստատել է առանց ժամանակ կորցնելու պատրիարքական ընտրություններ կազմակերպելու իր մտադրությունը։ Խումբը նախատեսում է ընտրություններն անցկացնել դեկտեմբեր ամսին։
Ժողովականները որոշել են նաև դիմել Ստամբուլի նահանգապետարան և պատկան մարմիններին պատրիարքական ընտրություններն անցկացնելու համար հատուկ կանոնադրության մշակման համար։
Կանոնադրության մեջ պետք է նշվի վերջնաժամկետ, որով հնարավոր կլինի Կ.Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրությունները կազմակերպել մինչև տարեվերջ։
Կանոնադրության պահանջով պետությանն ուղարկվելիք դիմում-նամակի տակ իրենց ստորագրությունն են դնելու Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալյանը եւ Նախաձեռնող խմբի դիվանի ատենապետ Խոսրով Քյոլեդավիթօղլուն։
Հարակից հրապարակումներ`
- Կարո Փայլանը շնորհավորել է Կ. Պոլսո պատրիարքի նորընտիր տեղապահին
- Ընտրվել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը
- Հունիսի 27-ին կկայանա Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն
- Հունիսի 24-ին տեղապահի ընտրություններ են սպասվում.Պոլսո հայոց պատրիարքարան
- Պոլսո Հայոց պատրիարքարանը նոր պատրիարքի ընտրության հարցով դիմել է Ստամբուլի նահանգապետարան