Հարյուրավոր օդապարիկներ՝ Ֆրանսիայի երկնքում
Ֆրանսիական Աժեվիլ շրջանում մեկնարկել է օդապարիկների ամենամեծ փառատոներից մեկը, որն անցկացվում է Grand Est Mondial Air Ballons խորագրով։ Այն սովորաբար անցկացվում է նույն վայրում երկու տարին մեկ։
2017-ին միաժամանակ օդ էր բարձրացել 433 օդապարիկ։ news.mail.ru-ի հաղորդմամբ, այս տարի կազմակերպիչները նախատեսել են թռիչք 500 թիմի համար, բայց նրանց հաջողվել է հավաքել ընդամենը 456 օդապարիկ։
Ընդհանուր փառատոնին մասնակցելու համար գրանցվել է 1100 օդաչու։ Դրա համար թեստային թռիչքներ են անցկացվել երկու օրվա ընթացքում։ Փառատոնը տևում է ավելի քան մեկ շաբաթ։