Beeline-ի գլխավոր տնօրենը հանդիպել է«Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի մասնակիցներին
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն որպես մենթոր մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին:
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Group mentorship-ի շրջանակում երկու այլ փորձագետների հետ միասին նա հանդիպել է տարբեր ստարտափների հետ, լսել նրանց pitch-երը և կիսվել իր խորհուրդներով ու բիզնեսի ոլորտում գիտելիքներով:
Անդրեյ Պյատախինն արդեն երրորդ տարին է մասնակցում «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին որպես փորձագետ և տարբեր ձևաչափերով շփվում է երիտասարդ գործարարների հետ՝ նրանց տալով պատկերացում իրական շուկայում գործելու, ինչպես նաև սեփական բիզնես գաղափարը ճիշտ ներկայացնելու, շուկայի ուսումնասիրությունն անցկացնելու մասին:
«Beeline-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և այն, որ մենք արդեն երրորդ տարին ենք հանդես գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի գործընկեր, ևս մեկ անգամ ապացուցում է այդ փաստը: Տարեցտարի մենք համոզվում ենք, թե որքան կարևոր է այսպիսի միջոցառման անցկացումը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա շատ մեծ փորձ է և իրական ներդրողների հետ հանդիպելու լավ հնարավորություն: Ես ինքս էլ միշտ մեծ հաճույքով եմ հանդիպում սամմիթի մասնակիցների հետ ու կիսվում իմ գիտելիքներով, քանի որ վստահ եմ, որ նրանց նորարարական գաղափարները կօգնեն մեր կյանքը դարձնել ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Beeline-ի հետ համագործակցում ենք արդեն 3-րդ տարին և ամեն տարի այդ համագործակցությունն ավելի ընդգրկուն է դառնում։ Այս տարի Սամմիթի շրջանակներում Beeline-ը ներգրավված է նաև մենթորության ծրագրում, որի շրջանակներում կազմակերպության ներկայացուցիչները խորհուրդներ կտան ստարտափներին։ Այսպիսի կազմակերպությունների ներգրավումը այս գործընթացներում շատ ողջունելի է»,- նշել է «Ստարտափ Արմենիա Հիմնադրամ»-ի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։
Նույն օրը «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպել են Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը և «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։
Վրանային ճամբարի ձևաչափով մասնակցող սամմիթին ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։
Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ և մրցույթներ։
Beeline-ը «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ռազմավարական գործընկերն է։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։
Հարակից հրապարակումներ`
- «Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է Beeline ստարտափ ինկուբատորը
- Beeline-ի աջակցությամբ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին կմրցեն 120 ստարտափներ աշխարհի տարբեր երկրներից
- Beeline-ի և Թումոյի համագործակցության շրջանակում տեղի ունեցավ ևս մեկ տեխնոլոգիական աշխատարան
- Beeline ստարտափ ինկուբատորը մի շարք վարպետության դասեր են անցկացնում միջազգային փորձագետները
- Մինչև 100 Մբ/վրկ Beeline-ի ինտերնետը հասանելի է Ջրվեժում
- Beeline-ն անցկացնում է iPhone սմարթֆոնների վաճառքի ակցիա
- Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ը
- Beeline-ը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի «Բիզնես» այլընտրանքային նոր սակագնային փաթեթներ՝ կորպորատիվ հաճախորդների համար
- Beeline-ի և Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի շրջանակում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան