«republica.am». Ռուսաստանը ստրատեգիական դաշնակից փոքր պետությունների հետ ունի հարաբերման փափուկ կանոններ
«Republica.am» կայքը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր Անդրեյ Վ. Մանոիլոյի հետ։
Republica.am. Անցել է մեկ տարի Հայաստանում մասսայական մոբիլիզացիայի արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից։ Մեկ տարի անց՝ ռետրոսպեկտիվ հայացքով նայելիս, Ձեր կարծիքով ի՞նչ է տեղ ունեցել Հայաստանում և ո՞րն է պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում։
Ա. Մանոիլո. Հայաստանում տեղի են ունեցել ներքաղաքական շղթայական համընկնումներ, որոնք հանգեցրել են իշխանափոխության։ Այդ ներքաղաքական համընկնումների՝ հեղափոխության տրանսմուտացիայի պրոցեսում վճռական են եղել արտաքին քաղաքական ուժերի գործուն մասնակցությունը։ Պաշտոնական Ռուսաստանը դեռևս հետևում է։ Հետևում է ինֆորմացիոն հոսքին և վարչապետ Փաշինյանի գործողություններին։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը՝ Ռուսաստանին անցանկալի էր և իմպլիցիտ (ներակա) ուղղված էր ՌԴ մասնակցությամբ ձևավորվող նոր աշխարհակարգի դեմ։ Երևի պատահական չէր, որ հեղափոխության լիդերը՝ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունն անվանեց «Թավշյա»։ Իսկ բազմաբևեռ աշխարակարգում՝ չեն լինում «թավշյա» հեղափոխություններ։ Սա ցույց է տալիս, որ դեռևս Արևմուտքը ունի ֆանտոմային ցավեր...
Republica.am. Բայց չէ՞ որ՝ իշխանությունները հստակ ընդգծեցին, որ միտում ունեն խորացնելու հայ-ռուսական հարաբերությունները և ցանկություն ունեն դրա շուրջ ծավալելու աննախադեպ դիալոգ։
Ա. Մանոիլո. Եվ...Ծավալեցի՞ն։ Հայաստանում Ռուսաստանի դաշնակիցների նկատմամբ կան որոշակի իրավական ու քաղաքական բնույթի հետապնդումներ։ Նրանք անցանկալի անձ են հայտարարված հայկական քաղաքականության մեջ։ Ստեղծվել է տոկսիկ միջավայր, նախկին նախագահը բանտարկված է։ Սակայն, այս ամենը երկար չի տևի՝ միաբևեռ աշխարհը այլևս չկա, մնացել են փշրանքներ...
Republica.am. Իսկ հնարավո՞ր է Կրեմլի հռետորաբանության մեջ Հայաստանի հարցով փոփոխություն նկատվի։
Ա. Մանոիլո. Ո՛չ։ Չմտածեք, թե Կրեմլի հռետորիկան դեպի Հայաստան կկոշտանա։ Հայաստանը փոքր պետություն է, սպեցիֆիկ խնդիրներով։ Ռուսաստանը ստրատեգիական դաշնակից փոքր պետությունների հետ ունի հարաբերման փափուկ կանոններ։
Զրույցը վարեց՝ քաղաքական գիտությունների թեկնածու Արման Իսրայելյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա