«Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողովը կներգրավի Նորատ Տեր-Գրիգորյանցին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշում է կայացրել սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ռազմական ոլորտում պրոֆեսիոնալ մարդկանց: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամներն այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց կենսափորձը և ընդհանրապես մասնագիտական ունակությունները չեն բավականացնում՝ պարզելու պատերազմի բոլոր հանգամանքները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը նպատակ ունի ներգրավել նաև ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե հրավեր դեռ չի ստացել, սակայն կգա մեկ պայմանով: «Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա, բացահայտելու, օգնելու համար՝ սիրով: Թե չէ մարդիկ այլևս չեն գնա պատերազմի, կասեն` դե դուք գնացե՛ք…», – նշեց նա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում