«Ժողովուրդ». Նախարարը պրոֆեսիոնալներին համոզում է, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին դրականը խոսեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներկայացուցիչները և հատկապես ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս օրերին հանդիպում են ոլորտի տարբեր պրոֆեսիոնալների հետ և նրանց համոզում, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասին միայն դրականը խոսեն:
Մեր տեղեկություններով` Բադասյանը վերջին օրերին այդպիսի մարդկանց ճաշի է հրավիրում և այդ ժամանակ փորձում նրանց համոզել: Ավելին, մեր տեղեկություններով` նախարարը իր զրուցակիցներին հորդորում է, որպեսզի իրենց շրջապատի պաշտոնյաներին, պատգամավորներին, որոնք պետք է խորհրդարանում քվեարկեն կոնվեցիայի նախագծին, միայն լավ խոսքերով բնութագրեն այն:
Ինչևէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել նախարարի հանդիպումների հետ կապված տեղեկությունը, սակայն այնտեղից հերքեցին տեղեկությունը` նշելով, թե նման բան չկա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան