ՄԱԿ-ը վստահ է՝ ԱՄՆ-ում Ասանժը կտտանքների կենթարկվի
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների փորձագետ Նիլս Մելցերը դիմել է Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի իշխանություններին՝ խնդրելով WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չհանձնել ԱՄՆ-ին։ news.ru-ի հաղորդմամբ, նա վստահ է, որ Վաշինգտոնը լրագրողին կենթարկի խոշտանգումների և վերաբերմունքի ու պատժի այլ անմարդկային և նվաստացուցիչ տեսակների։
Մելցերը նաև Ասանժի համար խնդրել է արդար դատաքննություն։
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապրիլի 11-ին ձերբակալել է Ջուլիան Ասանժին, որը վեց տարի ապրում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը։ 2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող է բանտարկվել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար: Մեծ Բրիտանիայում նա դատապարտվել է 11,5 ամսվա ազատազրկման գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար։ Վճիռն ընդունվել էր մայիսի 1-ին։
Ասանժի արտահանձման հարցը որոշելու է դատարանը։
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիան մտադիր չէ Ասանժին հանձնել այն երկրին, որտեղ գործում է մահապատիժը
- Ասանժի հայրը պատմել է որդու առողջության մասին
- Ասանժի արտահանձնման հարցի քննարկումը հետաձգվում է
- ԱՄՆ պաշտոնապես խնդրել է արտահանձնել Ասանժին
- Ասանժը տեղափոխվել է բանտի հիվանդանոց
- Էկվադորն ԱՄՆ-ին կհանձնի Ասանժի անձնական իրերը
- Պամելա Անդերսոնն այցելել է Ջուլիան Ասանժին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին