Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը
83 տարեկանում մահացել է հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր, ՌԴ ժողովրդական նկարիչ, Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆրիդ Սողոյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ֆրիդ Սողոյանը ծնվել է 1936 թ. Լենինականում։ 1961 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծել է դիմաքանդակներ և մոնումենտալ դեկորատիվ գործեր, որոնք առանձնանում են բնականությամբ, կերպարների ներկա ու հավերժ գոյության շեշտադրումով։
Յուրովի մեկնաբանությամբ է ստեղծել Ստեփան Շահումյանի (1970, Երևան), Սամարղանդի հիմնադրման թանգարանի ճակատամասում՝ Արևելքի մեծ իմաստասերների (1970) արձանները, Հայրենական պատերազմում (1941-1945) զոհված մարտիկների բազմաթիվ հուշարձաններ ՀՀ-ում, ԼՂՀ-ում, Սամարղանդում և այլուր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան