Ջիգարխանյանը հիվանդությունից հետո առաջին անգամ հանդիպել է իր թատրոնի դերասանների հետ
Մոսկվայի դրամատիկական թատրոնը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ, հստակեցրել է 24-րդ թատերաշրջանի ծրագրերը։ Թատերախմբի հետ այսօր հանդիպել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ա. Ջիգարխանյանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել են թատրոնի մամուլի ծառայությունից։
«Արմեն Բորիսովիչը շնորհավորել է կոլեկտիվին թատերաշրջանի բացման առիթով։ Երբ նա եկել է, ամբողջ թատերախումբը դուրս է եկել փողոց նրան դիմավորելու համար»,- ասել են մամուլի ծառայությունից։
Թատրոնից հայտնել են, որ առաջիկայում լինելու են պրեմիերաներ, Ջիգարխանյանը որևէ ներկայացման մեջ որպես դերասան հանդես չի գալու, բայց յուրանքանչյուր բեմադրությանը մասնակցելու է որպես գեղարվեստական ղեկավար։
«Արմեն Բորիսովիչը մասնակցում է բոլոր ներկայացումների փորձերին»,- ասել են թատրոնից։
2018-ին Արմեն Ջիգարխանյանը մի քանի անգամ հոսպիտալացվել էր, երկար ժամանակ նա առողջական խնդիրների պատճառով չէր հայտնվել հանրության շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանի նախկին կինը չի վճարել տուգանքը և ստիպված դիմելու են հարկադիր կատարողներին
- Ռուսաստանում կստեղծվի Ջիգարխանյանի անվան փառատոն
- Ջիգարխանյանը ռուսական ԶԼՄ-ների կողմից ամենաշատ հիշատակված անձանց ցանկում երկրորդն է
- Արմեն Ջիգարխանյանը չի կարողացել մասնակցել իր թատրոնում ներկայացման պրեմիերային
- Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին